Երևանի Բուզանդի 1/3 հասցեի մի շարք տարածքներ աճուրդով տրվել են վարձակալությամբ
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանում կայացել է Բուզանդի 1/3 հասցեում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող մի շարք տարածքների վարձակալության համար հայտարարված աճուրդը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Առանձնացված 8 տարածքներից, որոնք ներկայացվել էին աճուրդի, միայն 5-ի համար էին հայտ ներկայացրել, 3-ի մասով՝ աճուրդը չի կայացել:
Բուզանդի 1/3 հասցեի վերոնշյալ բոլոր՝ նկուղային հարկի 708.20 քմ, 4-րդ հարկի 36.90 քմ, 4-րդ հարկի 17.80 քմ, 6-րդ հարկի 17.50 քմ և 6-րդ հարկի 35.80 քմ գրասենյակային գործունեություն ծավալելու համար նախատեսված տարածքների համար մեկից ավելի հայտատուներ կային: Աճուրդի ընթացքում բոլոր տարածքների հետ կապված, մեկնարկային գնից բացի, եղան սակարկություններ՝ ընթացակարգին համապատասխան: Օրինակ՝ 6-րդ հարկի 35.80 քմ տարածքը հայտատուն ձեռք բերեց մեկնարկային գնից 285 % ավելի արժեքով»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)