«Պորտու»-ն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռոմա»-ին (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտու»-ն հյուրընկալեց «Ռոմա»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 2:1 հաշվով: Քանի որ թիմերի միջև առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր իտալական ակումբը, ապա հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում:
Պորտուգալական ակումբին հաղթանակ բերեց Ալեկս Տելասը, ով 117-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:
«Պորտու»-«Ռոմա»` 3:1
Գոլեր- Տիկինյո (26'), Մուսա Մարեգա (52'),Ալեկս Տելաս (117' 11մ.) -Դե Ռոսի (37', 11 մ.)
Արդյունուքում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց «Պորտու»-ն:
Լուսանկարը` As


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)