ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում հայկական թիմերի դիրքերը
Սպորտ
ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբային վարկանիշային ցուցակը:
4 մրցաշրջանների ընթացքում եվրագավաթային մրցաշարերում մեկական փուլ հաղթահարած նախորդ 3 տարիների Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջատար դիրք է զբաղեցնում հայկական ակումբների շրջանում:
450 ակումբների մեջ «Ալաշկերտը» 4.5 գործակցով զբաղեցնում է 215-րդ հորիզոնականը և հետ է թողել մի շարք հայտնի ակումբների:
Հայկական ակումբներից ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում ընդգրկված են նաև «Փյունիկը» (280-րդ տեղ), «Բանանցը» (358), «Շիրակը» (375) և «Գանձասար-Կապանը» (402):


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)