Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Ուսանողական խաղերի կարճ ծրագրում 8-րդն է
Սպորտ
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը դուրս է եկել Համաշխարհային ուսանողական խաղերի եզրափակիչ:
Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը հավաքելով 78.73 միավոր 26 մարզիկների պայքարում գրավել է 8-րդ տեղը և դուրս է եկել հաջորդ փուլ:
Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրով գեղասահորդները հանդես կգան մարտի 7-ին:
Ուսանողական խաղերը մեկնարկել են մարտի 2-ին և կեզրափակվեն 12-ին: Այս տարի խաղերին մասնակցում է 50 երկրի ավելի քան 3000 մարզիկ: Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (գեղասահք), Միքայել Միքայելյանը (դահուկավազք), Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը (լեռնադահուկ):


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)