«Ժողովուրդ». Նոր ավիաընկերություն՝ հայկական շուկայում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա: Մեր տեղեկություններով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ ավիաընկերության ղեկավար կազմերի միջեւ Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում եւ արդեն ավարտական փուլում են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մոտավոր ժամկետները, այն հնարավոր է սկսի չվերթներ իրականացնել արդեն 2020 թվականից: Ryanair ընկերության մուտքը հնարավորություն է ստեղծելու մեծացնելու ուղեւորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան՝ առաջարկելով նոր ուղղություններ եւ ցածր գներ: Նշենք, որ Ryanair ընկերությունը նախատեսել է չվերթներն իրականացնել հենց եվրոպական երկրներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)