Առյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքում Axios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում շոգ օրերի ռեկորդային թիվ է գրանցվել Ռուսաստանն ու Սիրիան ռազմական բազաները վերածում են համատեղ ուսումնական կենտրոնների Չինական էլեկտրամոբիլները զբաղեցրել են Արևմտյան Եվրոպայի շուկայի ռեկորդային 14,2%-ը Եգիպտոսը կոչ է արել Գազայից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը և բացել անկլավը՝ օգնության անխափան մատակարարման համար Իրանի գերագույն առաջնորդն ԻՀՊԿ նախկին հրամանատարին նշանակել է այն պաշտոնում, որը զբաղեցնում էր զոհված Ալի Լարիջանին 

Սկսեք ձեզնից

Լուսանկարներ

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ըստ Նիկոլ Փաշինյանի ևս տուժՎում են ՄԻՆՉԵՎ 10000 ՀՀ քաղաքացիներ շահում է հայոց պետականությունը

Ինչպես և սպասվում էր, երեկ Կառավարության հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներողամտություն չհայցեց ՀՀ այն քաղաքացիներից, որոնց իր Կառավարության անդամները պիտակավորել էին, որպես հավելյալ արդյունք չստեղծող, այլև այդպես էլ չբացատրեց՝ ինչ է նշանակում «հավելյալ արդյունք»։Հետևաբար առկախված մնացին հարցերը, թե


• Ի՞նչ չափանիշների հիման վրա է գնահատվելու հավելյալ արդյունքը։ 

• Ինչ-որ չափանիշ կա՞, որ թույլ կտա որոշել արդյոք վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները հավելյալ արդյունք ստեղծում են, թե ոչ։ 

• Ինչպե՞ս է որոշվելու, օրինակ, հավելյալ արդյունքը պաշտպանության, սոցիալական պաշտպանության ոլորտում։Ո՞րն է մեթոդաբանությունը։ 

• Ո՞րն է լինելու այն հստակ, կանխատեսելի բանաձեւը, որը մինչև «արդյունք չստեղծող» իրավաբանին ,հաշվապահին աշխատանքից ազատելը, թույլ կտար որոշել ի վերջո այդ մարդիկ արդյունք ստեղծում են կամ երբևէ ստեղծել են։
Իրավաբանի և հաշվապահի հետ կապված վարչապետի մոտեցումը, բայց, շատ հետաքրքիր էր մեկ այլ տեսանկյունից։ Պարզվում է՝ այս պարագայում հեռացվելու են ոչ թե «հավելյալ արդյունք» չստեղծողները, այլ նրանք, ովքեր իրապես կայացած են։ Վարչապետի հոգատար մոտեցումը այն է, որ քանի որ այդ մարդիկ կայացած պրոֆեսիոնալներ են, ավելի լավ է չծառայեն պետական համակարգում, այլ լավ աշխատանք գտնեն մասնավոր հատվածում, հարստանան և երջանիկ լինեն։ 

Ու քանի որ այս հարցերի պատսխանները վարչապետը չուներ և, ենթադրում եմ, երբևէ չէր էլ ունեցել, նա տվեց իր համար ամենահեշտ պատասխանը, որ խոսքը ոչ թե հավելյալ արդյունք չստեղծողների, այլ ընդհանարապես արդյունք չստեղծողների՝պարապ-սարապների մասին է։Ավելին պարզվեց ծայրահեղը միայն տասը հազար քաղաքացիների կրճատումն է, իսկ օրինակ 9000 քաղաքացիների կրճատումը դիտարկվում է մինչեւ տասը հազարի մեջ եւ ամենեւին սարսափելի չէ։ Երեկվա հարցուպատասխանը հատկանշական էր նաեւ նրանով, որ վարչապետը բացահայտեց արդյունք չստեղծող մարդկանց որոշելու բանաձևը։ Այն բանաձևը, որը օպտիմալացման թաքնված գաղափարական հիմքն է։

«Արդյունք չստեղծողները» նրանք ենք, ովքեր որեւէ կերպ կապված են նախկին իշխանությունների հետ։

Առաջիկայում սա է լինելու այն միակ մեթոդը, որով որոշվելու է հեռացման ենթակա, արդյունք չստեղծող պետական ծառայողը։

Ավելին՝ երեկ Վարչապետի մանիպուլյացիաները, հանրապետական անցյալում կրկին մեղավորներ փնտրելը, անհանգստությունը ունեին իրենց հստակ պատճառը` ինքը լավ գիտեր, որ արդեն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ համաձայնվել է իր ենթականեր փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի հետ ու դրա հիման վրա տվել է հանձնարարականներ ԲՈԼՈՐ պետական կառավարման մարմիններին՝ բոլոր միջոցներով ազատվել անցանկալի պետական ծառայողներից: Տես` կից փաստաթուղթը։ 

Հ.Գ. Երբ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում եք խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, պետք է հիշել, որ ամփոփելով վերջին տասը ամսվա, կադրային քաղաքականությունը կարելի է ստանալ պետական համակարգում ընդգրկվելու ՁԵր հիմնական չափանիշները՝ վարչապետի բարեկամներ, ամենաշատը քայլածներ, ամենաշատը լայքածներ, ամենաշատ հեղափոխության արժեքներին հավատացողներ եւ Հայոց պետականության ծաղկման վերաբերյալ ամենասիրառատ գրություններ կազմողներ։ Հայհոյողները սրանց մեջ են: Թե կհերքե՞ք, որ պետական ծառայության համակարգում ընդգրկված ԱԺ պատգամավոր եղբորորդիներ, աներձագներ, պատգամավորի աղջկա փոխմարզպետ նշանածներ, Ազգային ժողովի փոխնախագահի ամուսին կադաստրի պետեր, Ազգային ժողովի նախագահի կնոջ ընկերուհիներ ու առաջին տիկնոջ ազգականներ բոլոր հնարավոր պետական կառույցներում չկան։ 

Հ.Գ. Հավելյալ արդյունք չստեղծողների կողքին պետք է հիշել հավելյալ վնաս տվողներին` հայոց պետականությանը և հասարակությանը: Եվ, այստեղ ազնիվ կլինի ինչպես դուք էիք ասում, սկսեք ձեզնից։

Հ.Գ. Պետական ողջ ռեսուրսի կենտրոնացմամբ հակահեղափոխական պարապ-սարապ փնտրելուց առաջ, պետք է հիշել, որ ազդեցությանը միշտ հետեւում է հակազդեցությունը։ Եթե հազարավոր պետական ծառայողների համար հասանելի համակարգում շրջանառում ես նրանց վիրավորող գրություն, պետք է նաեւ սպասես հակազդեցությանը։ Ու եթե այդքան մերժում եք ռեպրեսիաները, ինչու՞ եք այդքան փնտրում այն պարապ-սարապին, որը միակ գործը ձեր գրագրության հրապարակումն է։ Ոչ մի պատեհ առիթ բաց չեք թողնում, որ նշեք, թե ինչ թափանցիկ եւ երկխոսության պատրաստ Կառավարություն եք։Դուք չեք ապահովում քննարկումների թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, դրա համար պետական ծառայողները են հարկադրված լինում ապահովել գործընթացի թափանցիկությունը։

Հ.Գ.Գ. Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք, այն նաեւ «հակահեղափոխականների» վարչապետը։ Դուք պարտավոր եք հոգ տանել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ բարեկցության համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքումAxios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում շոգ օրերի ռեկորդային թիվ է գրանցվել Ռուսաստանն ու Սիրիան ռազմական բազաները վերածում են համատեղ ուսումնական կենտրոնների Չինական էլեկտրամոբիլները զբաղեցրել են Արևմտյան Եվրոպայի շուկայի ռեկորդային 14,2%-ը Եգիպտոսը կոչ է արել Գազայից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը և բացել անկլավը՝ օգնության անխափան մատակարարման համար Իրանի գերագույն առաջնորդն ԻՀՊԿ նախկին հրամանատարին նշանակել է այն պաշտոնում, որը զբաղեցնում էր զոհված Ալի Լարիջանին Գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում՝ օգոստոսի 10-ից 13-ը Իրանը հայտնել է վերջին երեք պատերազմներում 353 ԶԼՄ աշխատակիցների մահվան մասին Մեկ ամսում երեք անտառային հրդեհ․ Պորտուգալիայում ձերբակալել են հրկիզումների մեջ կասկածվող անձի Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» Գոլը տոնելիս ֆուտբոլիստն ընկել է թունելը Թուրքիայում 2500-ամյա եզակի արձան է հայտնաբերվել Ավտովթար՝ Երևանում․ 4 տուժածներից 3-ը անչափահասներ են Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առանց միջուկային համաձայնագրի․ WSJ Մոսկվայում հայտնվել է «սև բեռնափոխադրողների» բանդա Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Ավելի երջանիկ եմ դարձել. Լյուիս Հեմիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ Ազատության արձանի մոտ նավակ է շրջվել․ 27-ամյա կին և 5 ամսական մանուկ են զոհվել Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով Ինդոնեզիայում հրդեհի պատճառով փակել են Ճավա կղզու ազգային պարկը Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից (տեսանյութ)Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել«Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին «Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա (տեսանյութ) Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ է ստացել 2 երիտասարդ Բժիշկը զգուշացրել է ականջակալների հիմնական վտանգի մասին «Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով Կենդանակերպի այս նշանները չգիտեն, թե ինչպես խնայել. Փողը կարող է անհետանալ մեկ երեկոյի ընթացքում Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Մոսկվայում սկսել են փորձարկել ամբողջությամբ ինքնավար «Լաստոչկա» գնացքը Հրդեհ՝ Թեհրանի մոտ գտնվող գործարանում. կա զոհ և վիրավորներ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 9-ինՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը
Ամենադիտված