Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ Փաշինյան Դանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն է Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ Փաշինյան Թրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբ Հորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու Թեհրանը Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումները Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան Մերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը 

Այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան. Բոգոյի մատը խա՞ռն է

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 2։40-ի սահմաններում, այրել են Կենտրոնական ավտոկայանի (Կիլիկիա ավտոկայան) տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում հաստատեցին Կենտրոնական ավտոկայանից՝ նշելով, որ իրավապահ մարմինները զբաղվում են դրանով։

Մեզ հետ զրույցում Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանը փոխանցեց՝ դեպքի մասին իմացել է հարևաններից․ «Քանի որ ուշ ժամ էր, բոլորը գոռում, ճչում, դուռ, լուսամուտ էին թակում տեղեկացնելու համար։ Կասկած անգամ չունեմ, թե ով կարող էր անել. ես ոչ թշնամանք ունեմ, ոչ՝ թշնամիներ։ Անգամ մտածում եմ՝ հնարավոր է մեքենաս ինքն իրեն ինչ-որ կայծից է այրվել։ Եկեք անմեղության կանխավարկածն էլ պահենք։ Բայց եթե ինչ-որ մեկն է կանգնած սրա հետևում և ունակ է նման նենգության, գոնե տեսնեմ՝ ով է և ինչի համար է արել, այդ ի՞նչ պապենական թշնամություն պետք է լիներ մեր մեջ, որ նման քայլի գնար»,- ասաց Համբարձումյանը։

Նշենք, որ Ռոման Համբարձումյանը գրեթե մեկ ամիս է, ինչ նշանակվել է Կենտրոնական ավտոկայանի տնօրեն։ Նրանից առաջ այդ պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցրել է Ավտոկայանի «նայող», Նորագյուղցի Բոգո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանի (Սիմոնյան ազգանունը փոխել է) եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը։

Հարցին՝ բացառո՞ւմ եք հանգամանքը, որ հնարավոր է՝ նախկին տնօրենի շրջապատի կողմից են փորձել վրեժխնդիր լինել, ներկայիս տնօրենը պատասխանեց․ «Ախր այդպես ո՞նց կլինի։ Եթե, օրինակ, ինձ հանեն, բերեն մեկ ուրիշի տնօրեն նշանակեն ու ես նման բան անեմ, կլինի՞ այդպես։ Կասկածելն էլ մի բան չէ։ Ինձ նշանակել են տնօրեն, ես անգամ չգիտեմ՝ ինձանից առաջ ով է եղել, անգամ չեմ ճանաչում ու չենք էլ հանդիպել»,- նշեց Համբարձումյանը։

Նա ասաց, որ ինքը Կենտրոնական ավտոկայանի տնօրեն է նշանակվել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանի կողմից՝ նախարարի իմացությամբ։

Ի դեպ, դեպքի առնչությամբ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանն էլ իր վրդովմունքն է արտահայտել․ «Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն էս դեպքի հետ, ովքեր ուզում են վախեցնել մեզ կամ խոչընդոտել մեր աշխատանքը Հայավտոկայարան ՓԲԸ-ում, պաշտոնապես հայտարարում եմ՝ վենդետա լինելու ա, բայց իրավական»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել էր Կիլիկիա ավտոկայան՝ ուղիղ եթերում ցույց տալով, որ այնտեղ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի արվել: Տարածված տեղեկությունների համաձայն՝ նախարարի այցից հետո միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևում կանգնած էր Ավտոկայանի «նայող» Բոգոն: 

Խոսակցություններ կան, որ չի բացառվում նաև այս դեպքի հետ վերջինիս առնչությունը, ում՝ ոչ միայն տնօրեն եղբայրը ազատվեց աշխատանքից, այլև նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց ինքը իր գործունեությամբ, և առանձին անձինք անգամ աչք են դրել նրա ունեցվածքի վրա՝ Բոգոյին ասելով՝ բեր, առանց աղմուկի մեզ հետ կիսվիր: Հատկապես, որ այդ տարածքները, ըստ խոսակցությունների, երկար ժամանակ անօրինական են տրվել վարձակալությամբ իսկ դրանից ստացված եկամուտները գրպանվել են:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են
Ամենադիտված