Կասիլյասը շրջանցեց Ռոնալդուին և նոր ռեկորդ սահմանեց ՉԼ-ում
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտու»-ն լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթել է «Ռոմա»-ին:
Պորտուգալական ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասի համար Չեմպիոնների լիգայում սա 101-րդ հաղթանակն էր կարիերայում: Իսպանացին այս ցուցանիշով շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին (100) և մրցաշարի նոր ռեկորդ սահմանեց:
Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակների քանակով երրորդ ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին է, ով իր ակտիվում ունի 91 հաղթանակ:
Նշենք, որ Ռոնալդուն կարող է հավասարվել Կասիլյասին մարտի 12-ին, երբ թուրինյան թիմը կհյուրընկալի «Ատլետիկո»-ին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան