«Ժամանակ». Բոգոյի պաշտպա՞ն. ոչնչացրել են հանցանշանները
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին: Մեր տեղեկություններով՝ այս հանցագործության մասին դիմումը ոստիկանություն մուտք է եղել դեռեւս անցած ամսվա վերջին: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին: Բայց քանի որ Այվազյանը Հայաստանի ուղեւորափոխադրումների ոլորտը վերահսկող հայտնի Բոգոյի շրջապատի ներկայացուցիչ է, հանցագործությունը բացահայտելու փոխարեն, զբաղվել է հանցանշանները ոչնչացնելով: Եվ միայն դրանից հետո է ոստիկանապետին զեկուցել հանցագործության բացահայտման անհնարինության մասին: Արսեն Այվազյանը միաժամանակ ԱԺ պատգամավոր Նարեկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի մերձավորներից է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)