Մխիթարյանը շատ լավ խաղաց. Էմերի
Սպորտ
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվել է «Ռեն»-ին: Հանդիպումից հետո լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է այն մասին, թե ինչու է մխիթարյանը խաղացել աջ եզրային պաշտպանի դիրքում:
«Առաջին հերթին նա իրեն շատ լավ դրսևորեց այդ դիրքում «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում: Կարմիր քարտից հետո ցանկանում էի պաշտպանական գոտում պահել դաշտում գտնվող ֆուտբոլիստների, քանի որ երկրորդ խաղակեսում մեզ պետք էին ֆուտբոլիստներ, որոնք առջևի գծում գորհների ժամանակ կօգնեին, կկիրառեին տարբեր հնարքներ:
Իսկապես շատ պահեր չստեղծեցինք, որ երկրորդ գոլը խփեինք, սակայն, կարծում եմ, որ Մխիթարյանը հիանալի աշխատեց: Միկին այդ դիրքում խնդիրներ չունի»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)