ԱԻՆ փրկարարներն իրենց հատուկ ձևով են շնորհավորել Նորքի տուն-ինտերնատի կանանց Մարտի 8-ը
Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն, ճոպաններով իջնելով Նորքի տուն-ինտերնատի տանիքից, տուն-ինտերնատի կանանց պատուհաններից ծաղիկներ են նվիրել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:
«ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարարներն այս անգամ էլ Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ նվիրեցին Նորքի տուն-ինտերնատի տատիկներին և աշխատակազմի կանանց»,- գրել է Ասիլյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)