Մարուան Ֆելաինին հայտարարեց Բելգիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինին հայտարարել է Բելգիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
«Բելիգիայի հավաքականում 12 տարի խաղալուց հետո որոշել եմ դադարեցնել ելույթներս: Այս որոշումը հեշտությամբ չտրվեց, բայց զգում եմ, որ եկել է հեռանալու ժամանակը և թուլլ տալու նոր սերունդին շարունակել Բելգիայի ֆուտբոլի պատմության այս հաջող շրջանը»-31-ամյա ֆուտբոլիստը գրել է Թվիթերում:
Ֆելաինին Բելիգիայի ընտրանու կազմում հանդես է եկել 2007թ-ից, մասնակցել է 87 խաղի և հեղինակել է 18 գոլ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն այժմ հանդես է գալի չինական «Շանդուն Լունեն» ակումբում, որի հետ պայմանագիրը ավարտվում է 2021թ-ին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան