ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը Գրիգորյանին և Ավանեսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան է շնորհվել Այսօր մեր Լիդյայի ծննդյան տարեդարձն է. Բագրատ սրբազանի շնորհավորանքը ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներով Երևանի երկինքը զարդարել է ռազմական ավիացիան (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին շնորհվել է արդարադատության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան Հեսա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, քեզ հաշիվ տուր, դղյակդ ծերերի խնամքի կենտրոն է դառնալու (տեսանյութ) Որտեղա՞ Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկելա՝ Ղարաբաղի հարցա առաջ տանում, նա պիտի ներողություն խնդրի. Փաշինյան (տեսանյութ) Իրանը հարվածել է ԱՄՆ ավիաբազային.Ռազմական շքերթ՝ նվիրված Հանրապետության օրվան (տեսանյութ) Եթե ձեզ թվում է նախկինում պրոբլեմներ չեն եղել, դուք չարաչար սխալվում եք. Փաշինյանը՝ արտահանումների մասին Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ապա ես կկանգնեմ այդ պատի տակ. Փաշինյան (տեսանյութ) Պեսկովը կոշտ արձագանքել է Երևանին․ Հայաստանում կան այլ կարծիք ունեցող ուժեր (տեսանյութ) 

Մակրոնը վերադառնում է համաեվրոպական օրակարգին

Աշխարհ

Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել է Եվրոպայի քաղաքացիներին ուղղված «Եվրոպական վերածննդի ճանապարհային քարտեզ» անվանումով մանիֆեստը։ Երեք բաժնից բաղկացած մանիֆեստում նախագահն անդրադառնում է Եվրոպայի խնդիրներին, ներուժին և խոսում է ապագա անելիքների մասին։

Ինչու՞ մանիֆեստը հրապարակվեց հիմա և ո՞րն է դրա նպատակը։

Վերջին ամիսներին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները կաթվածահար էին արել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքը և սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ հարուցել երկրում, ինչի պատճառով Մակրոնն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր երկրի ներքին գործերի և ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու վրա։ Այժմ, սակայն, երբ «դեղին բաճկոնավորների» շարժումն աստիճանաբար մարում է, իսկ մայիսին նախատեսվում են Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, Մակրոնը կրկին ազդարարում է իր վերադարձը եվրոպական օրակարգին՝ շեշտը դնելով Եվրոպայի հզորացման իր այն գաղափարների վրա, որոնք ժամանակին նրան օգնել են հաղթանակ տանել նախագահական ընտրություններում։

Ի՞նչ հիմնական շեշտադրումներ է պարունակում մանիֆեստը։

Ըստ Մակրոնի՝ եվրոպական կուսակցություններին պետք է պաշտպանել արտաքին ուժերից և ստեղծել Ժողովրդավարությունների պաշտպանության եվրոպական գործակալություն, որը կաջակցի յուրաքանչյուր անդամ երկրին պաշտպանել ընտրությունները կիբերհարձակումներից։

Ընտրություններն արտաքին ազդեցությունից պաշտպանելն այժմ եվրոպական գործիչների գլխավոր մտահոգություններից են, իսկ Մակրոնի այս քայլն, ամենայն հավանականությամբ, միտված է լինելու եվրոպական քաղաքական կուսակցություններին ու ընտրությունները ռուսական ազդեցությունից և միջամտությունից պաշտպանելուն։ Մանիֆեստի այս կետին արդեն իսկ անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով շեշտել է, որ թե՛ Բրեքսիթի, թե՛ եվրոպական մի շարք ընտրական գործընթացների վրա եղել է արտաքին ազդեցություն։

Մակրոնը նշում է, որ պետք է վերանայել շենգենյան գոտին, և բոլոր նրանք, ովքեր ուզում են դրա մասը լինել, պետք է կիսեն պատասխանատվությունը և համերաշխություն հայտնեն ընդհանուր քաղաքականությանը։ Նա նաև նշում է, որ պետք է ստեղծել ընդհանուր եվրոպական ուժեր և Եվրոպական ապաստանի օժանդակման գրասենյակ։

Վերջին տարիներին միգրացիայի խնդիրը Եվրոպայում ամենավիճելի հարցերից մեկն է։ Շենգեն գոտու երկրները շատ հաճախ միանգամայն տարբեր միգրացիոն քաղաքականություն են վարում, ինչը հանգեցնում է  ճգնաժամերի առաջացման ու հակասությունների խորացման (օրինակ, Գերմանիան միգրացիոն հարցում ի սկզբանե որդեգրել է «բաց դռների» քաղաքականություն, մինչդեռ Հունգարիան ընդունել է փաստաբանների և ակտիվիստների կողմից ապաստան խնդրողներին օգնություն տրամադրելը քրեականացնող օրենք): Միգրացիոն հարցերի կարգավորմանն ուղղված Դուբլինյան համակարգն, իր հերթին, միանշանակ չի ընդունվում եվրոպական երկրների կողմից՝ ապաստան հայցածների համար շատ ավելի մեծ  պատասխանատվություն դնելով սահմանային երկրների (օրինակ՝ Իտալիա, Հունաստան) վրա։ Մակրոնի այս նախաձեռնության արդյունքում չի բացառվում, որ Դուբլինյան համակարգը կարող է փոխվել։

Մակրոնն առաջարկում է եվրոպական երկրների միջև փոխադարձ պաշտպանության համաձայնագիր կնքել և Եվրոպական անվտանգության Խորհրդի ներքո Մեծ Բրիտանիային ներգրավել հավաքական ռազմական որոշումների կայացման գործընթացում։

Այս գաղափարը կրկին վերահաստատում է համաեվրոպական պաշտպանական քաղաքականությունը զարգացնելու Մակրոնի ձգտումը։ Դեռևս 2017թ. սեպտեմբերին՝ իր հանրահայտ «Սորբոնյան ելույթի» ժամանակ, նա խոսել է «ինքնիշխան, միասնական և ժողովրդավարական Եվրոպայի» մասին, նշելով, որ այն պետք է ունենա «միջամտող ուժ», որը ռազմական ոլորտում կգործի բոլոր անդամների անունից։ Հենց այս գաղափարի շրջանակներում էլ ստեղծվել է դեռևս տասն անդամից բաղկացած «Եվրոպական միջամտության նախաձեռնություն»-ը, որն իր մեջ ներառում է Մեծ Բրիտանիան և հանդիսանում է ոչ թե ԵՄ, այլ եվրոպական նախաձեռնություն։ Սրան զուգահեռ Մակրոնն ակտիվորեն նպաստել է նաև ԵՄ շրջանակներում «Մշտական կառուցվածքային համագործակցություն» (PESCO) պաշտպանական կառույցի զարգացմանը։ Մակրոնի այս նախաձեռնությունների նպատակը համաեվրոպական պաշտպանությունը երկու ճակատով զարգացնելն էր՝ ԵՄ շրջանակներում, որտեղ չէին մասնակցի Մեծ Բրիտանիան և Դանիան, և ԵՄ շրջանակներից դուրս, որտեղ այս երկու երկրներն արդեն կարող էին ներգրավվել։ Այժմ սակայն, խոսելով նոր ստեղծվելիք Եվրոպական անվտանգության խորհրդի ներքո եվրոպական պաշտպանության իրականացման մասին, Մակրոնը կարծես ձգտում է մի կառույցի ներքո միավորել բոլոր անդամներին և իրագործել Ֆրանսիայի վաղեմի՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում եվրոպական ինքնուրույնություն ունենալու ձգտումը։

Մակրոնը խոսում է համընդհանուր եվրոպական նվազագույն աշխատավարձի սահմանման, բնապահպանական խնդիրները հաղթահարելու նպատակով ԵՄ կլիմայական բանկի ստեղծման, Եվրոպական սննդի պաշտպանության ուժի ստեղծման անհրաժետության, Եվրոպական նորարարության խորհրդի ֆինանսավորումը մեծացնելու կարևորության մասին։

Մակրոնի կողմից սոցիալական խնդիրների լուծման իր տեսլականի շեշտադրումը, թերևս, պայմանավորված է վերջին շրջանում սոցիալական հիմքի վրա Ֆրանսիայում սկիզբ առած բողոքի ակցիաներով և ողջ Եվրոպայում դրանց տարածմամբ։ Այս գործընթացներից հետո Մակրոնի լեգիտիմությունը կտրուկ անկում է ապրել, և այժմ՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ, նա խնդիր ունի մեծացնել իր նկատմամբ վստահությունը և գրավել սեփական հասարակությանը՝ սոցիալական հարցերին մեծ կարևորություն տալով։

Այսպիսով, Մակրոնի մանիֆեստը կարելի է համարել ազդակ՝ ուղղված եվրոպական երկրներին և եվրոպացիներին։ Շեշտելով բրեքսիթի գործընթացը որպես ԵՄ ճգնաժամի ապացույց, խոսելով ազգայնականների կողմից եվրոպական քաղաքակրթությունը վտանգի տակ դնելու մասին և լուծումներ առաջարկելով իր կողմից նշված մնացած այլ խնդիրներին՝ Մակրոնն ընդգծում է իր մտահոգությունը ԵՄ ապագայի մասին և շեշտում Ֆրանսիայի նախաձեռնողականությունը եվրոպական խնդիրները լուծելու գործում։ Այլ հարց է, թե Մակրոնի կողմից առաջ քաշված որ գաղափարներն իրականություն կդառնան, սակայն այս քայլով Մակրոնը ևս մեկ անգամ ընդգծում է իր արտաքին քաղաքականության մեջ եվրոպական վեկտորի մեծ կշիռը, ինչը, թերևս, կարող է նպաստել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Մակրոնի կուսակցության հաղթանակին` ազգային մակարդակում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցըԵրևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է` որպես գործիք. Զախարովա Գրիգորյանին և Ավանեսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան է շնորհվելԻրանը խիստ դատապարտում է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման բազմակի դեպքերը և Իրանի ու տարածաշրջանի որոշ երկրների դեմ հնչեցվող սպառնալիք պարունակող հռետորաբանությունըՏոկաևը Պուտինի այցը կարևոր իրադարձություն է անվանելԱյսօր մեր Լիդյայի ծննդյան տարեդարձն է. Բագրատ սրբազանի շնորհավորանքըԱնի Խաչատրյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերումՄայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում կքննարկվի Հայաստանի թեման. Ուշակով ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներովԵրևանի երկինքը զարդարել է ռազմական ավիացիան (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շնորհավորել է Հանրապետության օրվա առիթով ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցըՀայաստանի ԱԳՆ-ն չի պատասխանել համաձայնագրերի հնարավոր չեղարկման վերաբերյալ նամակին․ ՑիվիլևՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահին շնորհվել է արդարադատության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանԱՀԿ-ի ղեկավարը մեկնում է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն՝ Էբոլայի բռնկման պատճառով «BMW»-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական պաշտոններՀանրապետության օրվա առթիվ մի շարք բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների շնորհվել են գեներալ-մայորի կոչումներ ու բարձր դասային աստիճաններ Հեսա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, քեզ հաշիվ տուր, դղյակդ ծերերի խնամքի կենտրոն է դառնալու (տեսանյութ)Կորեայի Հանրապետության զինված ուժերը մարտական ​​հրաձգությամբ վարժանքներ են անցկացրելՌԴ-ն մայիսի 30-ից սահմանափակելու է ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը․ «Ռոսսելխոզնադզոր»ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի կարողանա գազ ստանալ նույն գնով. Ցիվիլյով Շոյգու. BRICS-ի ներկայացուցիչները պատրաստվում են սեպտեմբերյան գագաթնաժողովինՔենիայի աղջիկների դպրոցում հրդեհ է բռնկվել․ առնվազն 16 աշակերտուհի է զnhվել Որտեղա՞ Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկելա՝ Ղարաբաղի հարցա առաջ տանում, նա պիտի ներողություն խնդրի. Փաշինյան (տեսանյութ)Մահացել է Եմենի նախկին նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր ՀադինԼավրով մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե Ռուսաստանից ներմուծվող հումքի թանկացումը ՀՀ-ին չի անհանգստացնումՎրաստանը շատ ավելի ցածր գնով գազը գնեց մյուս հարևաններից, Հայաստանը կարող է անել նույնը անել. ՍահակաշվիլիԿրասնոդարի մարզի վրայով եռանկյունաձև դասավորությամբ թռչող ԱԹՕ-ների խումբ է թռիչք կատարելՌԴ նախագահի և կառավարության ղեկավարի հետ ես ունեմ վստահելի հարաբերություններ. ՓաշինյանԲրազիլիան դատապարտել է Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը հարվածել է ԱՄՆ ավիաբազային.Ռազմական շքերթ՝ նվիրված Հանրապետության օրվան (տեսանյութ)Զելենսկու գրասենյակում մեկնաբանել են Կիևից ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հեռանալու մասին տեղեկությունները Եթե ձեզ թվում է նախկինում պրոբլեմներ չեն եղել, դուք չարաչար սխալվում եք. Փաշինյանը՝ արտահանումների մասինԿրակոցներ՝ Էջմիածին քաղաքում. քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին և հանցագործության գործիք ինքնաձիգը Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ապա ես կկանգնեմ այդ պատի տակ. Փաշինյան (տեսանյութ)Եվրոպական դիվանագիտական ​​ծառայությունը ուղղել է Կալլասի հայտարարությունը Կիևից ԱՄՆ դեսպանատան տարհանման մասինՄայր Տաճարում այսօր կատարվել է Հանրապետական մաղթանքՊեսկովը կոշտ արձագանքել է Երևանին․ Հայաստանում կան այլ կարծիք ունեցող ուժեր (տեսանյութ)Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըԱյսօր մենք արժևորում ենք մեր պետականության հիմքերը, մեր ժողովրդի միասնական կամքն ու պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ․ Համբարձում ՄաթևոսյանԳերագույն ռադան վավերացրել է ԵՄ-ի հետ 90 միլիարդ եվրոյի տրամադրման մասին հուշագիրըՀայաստանի զարգացող տնտեսությանը որևէ սպառնալիք չեմ տեսնում․ ՓաշինյանՀայաստանն այսուհետ որևէ հարցում առանց այլընտրանքի չի մնալու․ Նիկոլ Փաշինյան Ես խորհուրդ եմ տալիս, որ ձեզ դատի տան, որպեսզի դուք ձեր լեզվի չափը իմանաք. Փաշինյանը՝ լրագրողին Բաքվում անազատության մեջ պահվող որեվէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի. ՓաշինյանՄենք Ռուսաստանի գործընկերների հետ, առանց նյարդի ու հանգիստ կաշխատենք. Փաշինյան (տեսանյութ)Պեսկովը ԵԱՏՄ-ում «ՀՀ դրոշը իջեցնելու» և ժամանակ չվատնելու առաջարկը անվանել է հիմարությունՌուսաստանն ու Ղազախստանը ստորագրել են ԱԷԿ-ի կառուցման համաձայնագիրԻրանը աջակցում է Օմանին՝ Հորմուզի նեղուցի վերահսկողության անթույլատրելիության մասին Թրամփի մեկնաբանությունների ֆոնին
Ամենադիտված