Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Քաղաքական
Մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն: Այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Տարբեր լրատվամիջոցներ հանդիպումների վայրի և ժամկետների վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ են նշում, սակայն պաշտոնական հայտարարություն կողմերից և միջնորդներից դեռևս չի եղել:
Տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո՝ մարտի 1-ին իրենց տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ ) ողջունել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպելու համանախագահների հովանու ներքո:
Սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: Իսկ մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)