Ինքնագոլ, կարմի քարտ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց (տեսանյութ)
Տեսանյութեր
Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվեց «Վուլվերհեմթոն»-ին ու պարտվեց 1:2 հաշվով:
13-րդ րոպեին հաշիվը բացեց Սքոթ Մաքթոմինայը: Պատասխան գոլը դաշտի տերերը խփեցին 25-րդ րոպեին. աչքի ընկավ Դիոգու Ժոտան:
Հանդիպման 77-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Քրիս Սմոլինգը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Նշենք, որ խաղի 57-րդ րոպեից հյուրերը մնացին տասը հոգով. դաշտից հեռացվեց Էշլի Յանգը:
Մանչեսթերյան թիմը 61 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)