Չեմ կարող մեղարդել իմ խաղացողներին. Զիդանը` «Ռեալ»-ի պարտության մասին (տեսանյութ)
Տեսանյութեր
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում զիջել է «Վալենսիա»-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով: «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը.
«Լավ խաղացինք, սակայն չկարողացանք առաջինը գոլ խփել: Ոչ մի բանում չեմ կարող մեղարդել իմ խաղացողներին: Պետք է ընդունենք պարտությունը: Թիմը պայքարեց մինչև վերջ:
Դժվար պահ է, բայց մենք պետք է մտածենք հաջորդ խաղի մասին: Աջակցում եմ իմ խաղացողներին, կձգտենք ավելի լավ խաղալ»- Զիդանի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն:
Մադրդյան թիմը 57 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան