Որևէ մեկը թող չտրվի կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու գայթակղությանը. Փաշինյանի կոշտ զգուշացումը (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում նշեց, որ երեկվանից սոցիալական ցանցերը հեղեղված են տեղեկատվությամբ, թե ավտոգազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Փաշինյանը հրավիրել է Շուկայի վերահսկողության տեսաչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, որպեսզի նա տեղեկություն տա: Կոտոլյանը նշեց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Շուկայի վերահսկողության տեսաչական մարմնի ղեկավարի՝ մանրամասներ հայտնելուց հետո Փաշինյանը կոշտ զգուշացում արեց.
«Մանիպուլատիվ տեղեկություններ են տարածվել, որ կառավարության գործուղությունների արդյունքում է գազի գինը փոխվել է, որի պատճառով է նման բան տեղի ունեցել: Ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել: Որոշ նախկին օլիգարխներ, որոնք մտածում են, որ էս իրավիճակում կաորղանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Որևէ մեկը թող չտրվի կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու գայթակղությանը»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը