Վանդալիզմ՝ Ախալքալաքի հայկական վանքում (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԱխալքալաքի հայկական վանքում այսօր լուսաբացին անհայտ անձինք պատառոտել են եկեղեցական գրքույկները, օրացույցներ, գիպսե սրբաքանդակներ: Եկեղեցում կատարված վանդալիզմի ակտն առավոտյան բացահայտել են Խուլմուգո գյուղից վանք ուխտագնացություն կատարած երիտասարդները, ովքեր տարակուսել են տեսածից:
«Առավոտյան, երբ եկանք վանք, տեսանք` ամեն ինչ կոտրտված ու ցաքուցրիվ էր եղած: Անհայտ մարդիկ մտել են մատուռ, ջարդել, փչացրել են սրբապատկերները: Վանքը մեր սրբությունն է, մարդիկ այստեղ գալիս են ուխտագնացության, մոմեր են վառում, թողնում են սրբապատկերներ: Անհայտ մարդիկ պղծել են մեր սրբությունը: Չգիտենք` ինչ պիտի անենք»,- տեղական Jnews կայքին տված հարցազրույցում ասել է երիտասարդներից մեկը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը