Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Հայոց պատմությունն ու մշակույթն ինձ հոգեհարազատ են. Նատալիա Օրեյրոն հանդիպեց լրագրողների և երկրպագուների հետ (տեսանյութ)

Տեսանյութեր

«Վայրի հրեշտակը» հանրահայտ հեռուստանովելից սիրված դերասանուհի և երգչուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 7-ին  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին ընդառաջ Երևանում հանդիպեց լրագրողների հետ:

Նա ասաց, որ Արգենտինայի և Ուրուգվայի հայկական համայնքների շնորհիվ ծանոթ է հայոց պատմությանը, մշակույթին և անգամ խոհանոցին:

«Ինձ համար շատ առանձնահատուկ պահ է, քանի որ առաջին անգամ եմ այցելում Հայաստան: Արգենտինայում և Ուրուգվայում հայերին շատ են սիրում»,- նշեց Օրեյրոն: 

Նա խոստովանեց, որ մինչև Հայաստան ժամանելը, տասներկու համերգային ծրագրով է հանդես եկել այլ երկրներում և հոգնածության  պատճառով չի հասցրել շրջել Երևանում: «Ամուսինս և որդիս  պտտվել են ամբողջ քաղաքում: Նրանք ինձ  ասացին, որ եղել են հետաքրքիր ու տեսարժան վայրերում: Իրենց հետ երկար հաց` լավաշ էին բերել, որը մենք վայելեցինք ամբողջ երեկոյի ընթացքում, շատ համեղ է Հայաստանի նուռը»,-պատմեց երգչուհին: 

Խոսելով իր ստեղծագործական կյանքի մասին` Օրեյրոն նշեց, որ թվում է, թե այն մարդիկ, որոնք իրենց սիրած աշխատանքով են զբաղվում, պետք է մշտապես երջանիկ լինեն, այնինչ ընդհանուր վազքի, լարվածության և գերհոգնածության արդյունքում երբեմն հուսահատվում են ու հանգստի պահանջ զգում: «Նման իրավիճակներում ինձ փրկում է բնությունը, սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում, վայելել այն»,-անկեղծացավ նա: 

Լրագրողներից մեկի այն հարցին, թե այժմ ինչ հարաբերություններ ունի «Վայրի հրեշտակը» ֆիլմում իր սիրելի տղամարդուն մարմնավորած դերասան Ֆակունդո Արանայի հետ, Նատալիան պատասխանեց, որ իրենք ընկերներ են:

«Մարտի 31-ին Ֆակունդոյի տարեդարձն էր, ես համերգի էի: Բեմից  զանգահարեցի նրան, երկրպագուներիս հետ շնորհավորեցինք: Միշտ ասել եմ, որ այն բոլոր երկրներում, ուր այցելում եմ, Ֆակունդոյին շատ են սիրում:  Ես ստիպված եմ լինում ճամպրուկ գնել նրա երկրպագուների նվերները Ֆակունդոյին հասցնելու համար: Նա պետք է ինձ ուղեկցի իր ճամպրուկի գումարը վճարելու համար»,- կատակեց Օրեյրոն:

Անդրադառնալով ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու հնարավոր ցանկությանը` «վայրի հրեշտակն» ասաց, որ միշտ երազել է դերասանուհի դառնալ, բայց երբեք նպատակ չի ունեցել մայրենիից բացի այլ լեզվով դերեր խաղալ: «Չեմ կարող բացատրել թե ինչու,  բայց ԱՄՆ-ում լինելիս միշտ տխրություն ու դատարկություն եմ զգում:  Նման հոգեվիճակ երբեք չեմ ունենում, երբ Եվրոպայում եմ կամ Ասիայում: ԱՄՆ-ում աշխատելու առաջարկներ եղել են, բայց չեմ ընդունել:  Ցանկացել եմ, որ իմ երգարվեստն ու ֆիլմարվեստը ճանաչվի ամբողջ աշխարհում, բայց երբ առաջարկում են երգել անգլերեն, պատասխանում եմ` ոչ: Եթե ես Ռուսաստանում, Չեխիայում, Հայաստանում և այլուր երգում եմ իմ լեզվով և ինձ լսում, սիրում ու գնահատում են, ապա ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ում անգլերեն երգեմ: Չեմ կարծում, որ լավ է կամ վատ փորձել նվաճել ամերիկյան շուկան,  բայց ես որոշում եմ կայացրել երգել իմ լեզվով և այն տարածել աշխարհով մեկ»,-շեշտեց նա:

Նատալիա Օրեյրոյի երևանյան համերգի շրջանակներում տեղի կունենան մի շարք երգերի պրեմիերաներ: Արտիստը բեմում կլինի իր հետ ժամանած երաժիշտների ու պարային խմբի հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգն իր երկրպագուները երբեք չեն մոռանա:

Երևանյան համերգի օրը պատահական չէ ընտրված. այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին: Տեսանյութը՝ News.am-ի։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված