Մոսկովյան աղբանոց-բնակարանում 4 երեխայի են հայտնաբերել (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի մարզի խնամակալության մարմինները Միտիշչիում գտնվող բնակարանից հայտնաբերել են չորս երեխայի` երեք տղայի ու մեկ աղջկա։ Այս մասին նշված է Մոսկվայի մարզի երեխաների իրավունքների պաշտպան Քսենյա Միշոնովայի կայքում։
«Ոստիկանությունը երեխաների մասին իմացել էր դեռ մարտի 13–ին` անհանգստացած հարևանների ահազանգից։ Հարևանները վաղուց չէին տեսել երեխաներին։ Ոստիկանները բնակարանում 2–8 տարեկան չորս երեխայի էին հայտնաբերել։ Միայն ավագ աղջիկը ծննդյան վկայական ուներ», – նշվում է հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` բնակարանը պիտանի չի եղել երեխաների կեցության համար, լցված է եղել հին ու նոր իրերով, երեխաներն անկողին չեն ունեցել, պոլիկլինիկայում հաշվառված չեն եղել, ապահովագրություն չեն ունեցել, դպրոց ու մանկապարտեզ չեն հաճախել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ