Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով 

Պատերազմի «ադրբեջանական մեթոդները». պատմում են Մարաղայի ջարդերի ականատեսները (տեսանյութ)

Տեսանյութեր

Մարաղան Արցախի ամենամեծ և հարուստ գյուղերից մեկն էր։ 1989թ. տվյալներով՝ գյուղում շուրջ 5000 հայ էր բնակվում, գործում էին մի քանի գործարաններ, զարգացած էր խաղողագործությունը։ Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի ջարդերից հետո հարձակումները խաղաղ բնակչության վրա ավելի մեծ թափ էին առել՝ ստիպելով մեծ մասին լքել հայրենի գյուղը։ 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի ՊՆ, ՆԳՆ և ՕՄՕՆ-ի զորքերը հարձակվեցին 118 խաղաղ բնակչի վրա, որոնք չէին կարողացել լքել Մարաղան։ 5-6 ժամվա ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները սպանեցին մոտ 50 և պատանդ տարան գրեթե նույնքան խաղաղ բնակչի, այդ թվում՝ կանանց, երեխաների, ծերերի, որոնց մեջ կային նաև հաշմանդամներ։ Այս տվյալները  հաստատված են նաև Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից: Կոտորածից փրկվածների մի մասն արտասահմանում է, իսկ մյուսները հիմնադրել են Նոր Մարաղան, որտեղից այժմ տեսանելի է իրենց գյուղը… Արցախյան գոյապայքարի հետ կապված հիշողությունները մարաղացիների դեպքում ցավոք լի են իրենց հարազատների դաժան սպանությունների պատկերներով:

Պատմում են Մարաղայի կոտորածի ականատեսներ Ծովինար Գրիգորյանը և Էլմիրա Սահակյանը:

***

Ծովինար Գրիգորյանն ապրում էր Մարգուշևան գյուղում, որը Մարաղայից մոտ 2 կմ հեռավորության վրա էր։ Ամուսինը ինքնապաշտպանական ջոկատում կամավոր էր։ Ապրիլի 10-ին, երբ ամուսինը հայտնել է, որ այլևս չեն կարողանում դիմադրել, Ծովինարը, սկեսրայրը, տալն ու նրա երեխաները Մարգուշևանից ոտքով հասել են Մաղավուզ, որպեսզի կարողանան փրկվել։ «Առաջինը Մարաղա են մտել։ Մարգուշևանից որոշ չափով կարողացել էին դուրս գալ բնակիչները, բայց ովքեր մնացել էին՝ բոլորը սպանվել են»,- հիշում է Ծովինարը։

Գյուղ վերադարձել են ապրիլի 11-ին, երբ հայ կամավորներն ազատագրել են այն։ Ծովինարը պատմում է այն, ինչ տեսել է…

«Սպանվածների թվում էր իմ դասընկերուհի Անթառամի եղբայրը՝ Արարատը։ Ապրիլի 10-ին տանկի հետևից կապել քաշ են տվել ամբողջ փողոցներով։ Մյուս եղբորն ու մորն էլ տարել էին գերի, ճանապարհին մոր ատամները քաշել, ծեծել էին, հետո էլ արդեն հենց Անթառամին էին գերի վերցրել՝ քրոջ հետ միասին։ Նրանց փոխանակել են, շատ ուշ՝ 4-5 տարի հետո։ Եղբայրը փախել, անցել էր սահմանը, Թալիշով եկել էր։ Ես գերությունից հետո չեմ տեսել Անթառամին։ Փոխանակումից հետո Ռուսաստան են գնացել։ Հարսի հետ եմ խոսել՝ իր եղբոր կնոջ։ Ասում էր, որ շատ են տանջել, ծեծել են, սոված են պահել, ծախել են մեկը մյուսի վրա, աշխատացրել են հողամասերում, բռնաբարություններ են արել։ Փոխանակումից հետո այդ աղջիկը չէր ուզում ապրել։ Դժվարությամբ են հետ բերել կյանքի»,- ցավով հիշում է Ծովինարը։

Նրա ամուսինը մինչև վերջ մնացել, մասնակցել է Մարաղայի բոլոր ինքնապաշտպանական գործողություններին և մահացել հունիսի կռիվների ժամանակ։ Հիշում է, որ երբ հունիսի 16-ին եկան և ասացին, որ ադրբեջանցիները մտնում են գյուղ, ինքը ոտքով, առանց որևէ բան իր հետ վերցնելու փախել է Մաղավուզ։ Այդ ժամանակ մոտ 5 ամսական հղի էր և պատկերացնում էր, թե ինչեր կարող են անել ադրբեջանցի զինվորները... Ներկայումս բնակվում է Նոր Մարաղայում, աշխատում է գյուղի դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Ասում է՝ ընդամենը ուզում է ամուսնու գերեզմանին շիրմաքար դնել, այցելել գերեզման...

Էլմիրա Սահակյանի հուշերում ևս Մարաղան անջնջելի հետք է թողել։ Գոյապայքարի ժամանակ նա կորցրել է ամուսնուն և որդիներին, զրկվել հայրենի գյուղում ապրելու հնարավորությունից ու կամա թե ակամա «ընդհատել» իր մյուս երկու երեխաների մանկությունը։ Էլմիրան բուժքույր էր, աշխատում էր Լենինավանի տեղամասային հիվանդանոցում։ Սակայն ապրիլի 10-ին հիվանդանոցը նրանց տունն էր. ամենուր օգնում էր վիրավորներին, իսկ առաջին հարկը որպես ապաստարան էր ծառայում բոլորի համար։

Տեսնելով, որ ադրբեջանական տանկն արդեն գյուղ է մտել, Էլմիրան շատ արագ վերցրել է երեխաներին և տնամերձ այգիներով փախել գյուղից։ Այդ ընթացքում նրանց ուղղությամբ ադրբեջանցիներն ականներ են նետել և բեկորներից մեկը վիրավորել է նրան։ Այդուհանդերձ, սա չի ընկճել Էլմիրային. 12-ամյա տղային՝ Արարատին, սովորեցրել է վիրակապելու ձևն ու շարունակել են փախչել… Ապրիլի 11-ին գյուղն ազատագրելուց հետո նա ևս վերադարձել է:

«Փողոցներով արյան գետեր էին հոսում։ Մի լափեդ [տրակտորի կցորդ] եմ տեսնում, մեջը լրիվ կոտորված մարդիկ… ինչ ասես արել են, նույնիսկ դանակով խաչեր… Մարդ կա բերել են գյուղի կենտրոն, վիզը կտրել, կախել։ Ղարաբաղում ոչ ոք մարաղացիների չափ չի տուժել։ Մեծ մարդկանց են վառել, աղջիկներին, կանանց ինչ ասես արել են… փոխանակումից հետո մի աղջկա մարմին ամբողջությամբ ծխախոտով վառել էին, հետքերը մնում էր։ Եվ այս ամենն այն պատճառով, որ նրանք հայեր էին...»,- հիշում է Էլմիրան, որը ևս ներկայումս Նոր Մարաղայում է բնակվում։

«Ո՞նց հաշտվես դրանց հետ։ Էնքան ջահելների են կոտորել։ Մեր հողերը տանենք տանք նրա՞նց։ Ինչի՞ համար։ Չենք տալու, ինչ ուզում է լինի... Ուզում են թող գան գնդակահարեն, չենք տալու։ Կռի՞վ են անում, ես էլ մի ավտոմատ կվերցնեմ կգնամ կռվելու, բայց հողը չենք տալու»,- ասում է Էլմիրան:

Ծովինար Գրիգորյանի և Էլմիրա Սահակյանի հետ հարցազրույցն իրականացվել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա. 10 ապրիլի 1992» ֆիլմինկարահանման շրջանակներում: Թեմայի վերաբերյալ փաստական տվյալներ,  ականատեսների վկայություններ ու այլ տեղեկություններ կարող եք գտնել Maragha.org և Karabakhrecords.info կայքերում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայով
Ամենադիտված