Երևանի ավագանիում էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկ արվեց
Քաղաքական
Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ առաջարկ հնչեց՝ ձևավորելու էթիկայի հանձնաժողով:
Առաջարկը հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
«Ես դեմ չեմ»,- ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
ԲՀԿ խմբակցության անդամները հայտարարեցին, որ իրենք էլ դեմ չեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը բացասական արձագանքեց այդ առաջարկին։ Հռիփսիմե Առաքելյան նման առաջարկով հանդես եկավ, քանի որ իր ելույթի ժամանակ մի միջադեպ գրանցվեց: ավագանիում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը պարզաբանումների համար նիստերի դահլիճից դուրս հրավիրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին` պատճառաբանելով, թե վերջինս իրեն այլ կերպ է նայել: Դարբինյանը դուրս չեկավ, իսկ Ներսիսյանն էլ լրագրողներին ասաց, որ պարզաբանումների կանչել է ընկերական հիմունքով, և այժմ ամեն ինչ հարթված է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)