Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի
Քաղաքական
Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ընդունվեց:
Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնաժողովի նախկին նախագահ Աշոտ Մնացականյանի պաշտոնավարումը դադարեցվեց՝ իր դիմումի համաձայն, ապա նախագահ ընտրվեց Լևոն Հովհաննիսյանը:
Նրա օգտին ավագանին միաձայն քվեարկեց:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)