«Սա պարզապես խայտառակություն է»․ Երևանի ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկար
Քաղաքական
Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում ընդմիջումից հետո քվորում չեղավ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ քվորում չկա, կես ժամից եւս մեկ անգամ կփորձեն շարունակել նիստը:
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Ավագանու նիստը ընդմիջումից հետո չվերսկսեց: 57 հոգանոց մեծամասնությունը հարկ չհամարեց գոնե ներկայություն ապահովել: Սա պարզապես խայտառակություն է. նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով»:
Ավելի ուշ, սակայն, ավագանին քվորում ապահովեց եւ նիստը շարունակվեց:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)