Շոումենները՝ իշխանության մեջ. «Շպիգել»-ի անդրադարձը Հայկ Մարությանին
Գերմանական «Շպիգելը» անդրադարձել է վերջին շրջանում քաղաքականության մեջ կարծես թե սովորական դարձող երևույթին, երբ ճանաչված շոումենները մտնում են քաղաքական դաշտ և հասնում ամենաբարձր պաշտոնների.Պարբերականը, ի թիվս այլ գործիչների, նշել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Շպիգելը գրում է, որ Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնեց 2018-ի սեպտեմբերին և համարվում է լիբերալ գործիչ: Մինչև քաղաքապետ ընտրվելն էլ, ըստ պարբերականի, Մարությանը ակտիվորեն ներգրավված էր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
2018-ի ամռանը Մարությանը միացել է Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխությանը և այնուհետև ընտրվել որպես քաղաքապետ՝ հավաքելով քվեների շուրջ 80 տոկոսը, գրել է պարբերականը:
Մարությանի հետ միասին «Շպիգել»-ի ցանկում են հայտնվել նաև սլովենացի Մարջան Սարեկը, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, Գվատեմալայի ղեկավար Ջիմմի Մորալեսը, իտալացի հայտնի քաղաքական գործիչ Պեպե Գրիլոն:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)