«Սանիթեք» ընկերությունն ապրիլի 23-25-ը կաշխատի արտակարգ ռեժիմով
Հասարակություն
Ապրիլի 23-25-ն մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտարարություն է տարածվել ընկերության կողմից:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 ժամ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքրման լրացուցիչ աշխատանքներ են տարվելու մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ սովորաբար այս օրերին հյուրերի ավելի մեծ հոսք է լինում, ինչպես նաև քաղաքային հատուկ միջոցառումների համար նախատեսված հատվածներում»,- ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան