Ֆյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Հորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Ռուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի 

Հայոց ցեղասպանության անդառնալի իրողությունը պիտի ստիպի մեզ, որ լինենք ավելի համախմբված. Սեյրան Օհանյան

Քաղաքական

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. 

«Հայոց Մեծ եղեռնի մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել՝ հսկայածավալ վավերագրություն, որը, որքան էլ բազմակողմանի և անաչառ լինի, միևնույն է, ի զորու չէ ամբողջովին ներկայացնելու 20-րդ դարասկզբին թուրքական իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունների, հայերի ունեզրկման ողբերգական պատմությունը։

Հայոց ցեղասպանության մասին անհերքելի վկայություններ են պահպանվել նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կոստանդնուպոլսում հրատարակվող օրաթերթերում, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և եվրոպական այլ առաջավոր երկրների մամուլում, օտար դիվանագետների և նշանավոր քաղաքական-հասարակական գործիչների տեղեկագրերում, որտեղ նշվել է, թե հայերին բնաջնջելու հիմնական դրդապատճառը այն հանգամանքն էր, որ հայերը կարողացել էին իրենց ձեռքում կենտրոնացնել և արդյունավետ վարել երկրի տնտեսական լծակները՝ դառնալով առաջամարտիկներ ոչ միայն տնտեսության, այլև գիտությունների զարգացման գործում, և օրեցօր բարձրանում էր նրանց քաղաքական կշիռը օսմանյան կայսրության մեջ։

Գերմանացի հայտնի լրագրող, հասարակական գործիչ Հարրի Շթյուրմերը, 1915-1916 թվականներին լինելով Արևմտյան Հայաստանում և ականատես լինելով հայ ժողովրդի դեմ իրականացվող անմարդկային, անպատմելի վայրագություններին, գրել է․ «Հայտարարում եմ ուրեմն, որ այս վայրագ միջոցների ծավալումը ցեղային մոլեռանդության հետևանք էր՝ ամենից անարգ, ամենից շնական և ամենից ոճրայինը, որ երբևէ արձանագրել է մարդկային պատմությունը, և այս հանցագործությունը տեղի ունեցավ միմիայն այն պատճառով, որ թուրքերը զգում էին իրենց չափազանց ստորությունը տնտեսական, քաղաքական տեսանկյունից այս ոչ թուրք տարրի հանդեպ և ուզում էին հավասարություն հաստատել ուժի միջոցով՝ ի նպաստ իրենց»։

(․․․Մենք կցանկանայինք չծանրացնել պատմությունը մեկնաբանություններով, սակայն իրականությունը այլ բառերով ներկայացնել հնարավոր չէ։)

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և ունեզրկման ուսումնասիրությունը ոչ միայն գիտական-ճանաչողական նշանակություն ունի, այլև պետք է հիմք դառնա հայ-թուրքական հարաբերությունները այլ հարթակ տեղափոխելու, օսմանյան կայսրության իրավաժառանգորդ Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրանից բխող պատասխանատվությունը կրելու համար, այլապես «հայերի քարավանների զարհուրանքները դեռ երկար կծանրանան թուրք անվան վրա և դեռ տևականորեն զենք կմատակարարեն նրանց, ովքեր կհերքեն Թուրքիայի քաղաքակիրթ պետություն լինելու հանգամանքը և կպահանջեն թուրքերի արտաքսումը Եվրոպայից» (մեջբերումը 1917 թ․ Կոստանդնուպոլսում արտակարգ միսիայի դեսպան Քյուհլմանի զեկուցագրից է)։

․․․Այսօր մեզանից շատերն իրենց քայլերն ուղղելու են դեպի Ծիծեռնակաբերդ, աշխարհասփյուռ հայությունը խոնարհվելու և խնկարկելու է սրբադասված անմեղ զոհերի հիշատակը։

Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր, և գուցե կրկին հիշենք նժդեհյան ամենածանր խոհերից մեկը․ «Հայոց պատմությունը մեզ մի հատիկ բան է սովորեցնում՝ այն, որ հայն իր պատմությունից բնավ չի սովորում․․․ Մեզ սպանել է ոչ թե թուրքը, այլ մեր տկարությունը թուրքի ձեռքով»։

Հայոց ցեղասպանության անդառնալի իրողությունը և աշխարհաքաղաքական նոր մարտահրավերները, որ օրեցօր սրվում են՝ իրական սպառնալիք դառնալով համայն աշխարհի մարդկության համար, ևս մեկ անգամ պիտի ստիպեն միջազգային կառույցներին, գիտակից հանրությանը կենտրոնացնել բոլոր ուժերը նոր պատերազմները, ցեղասպանությունները կանխելու համար։

Պիտի ստիպեն մեզ, որ լինենք ավելի համախմբված, միասնական, ավելի հզորանանք և ի մի բերելով ազգի սերուցքը, անցյալի հաղթանակներին հենվելով՝ նոր նվաճումներ ունենանք՝ ապահովելով մեր պետության և ժողովրդի արժանապատիվ ներկայությունը աշխարհի հզոր տերությունների կողքին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել Մոջթաբա Խամենեին, ըստ չհաստատված տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ IranWire ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով Արման Ազարյանը ճանաչվել է տարվա լավագույն փրկարար Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Գերմանական օդանավակայանները շտապ տեղադրում են պաշտպանական միջոցներ դրոններից Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո Մեկ ամսում՝ ավելի քան 400 հազար քմ ոչնչացված պահեստ․ հարյուրավոր ձեռնարկատերեր են տուժել ԱԺ-ից դեպի Էջմիածին՝ Վեհափառի դատավարությանը. Պուտինը պատրաստվում է փորձել ՆԱՏՕ-ինՀայաստանի և Լիտվայի սահմանապահ ծառայությունները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանից արտահանված ձկնամթերքի ավելի քան 91%-ը հուլիսին ուղարկվել է ՎրաստանԴատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուցԼեհաստանում առաջարկել են քննարկել Ուկրաինայի երկնքում հրթիռների խոցման հնարավորությունըԴատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել է քննել Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործըՌումինիայում հայտարարել են, որ այլևս չեն կարող ֆինանսապես աջակցել ՈւկրաինայինՊատկերացնու՞մ եք՝ Հռոմի պապին տանեին դատարան. Արթուր ԽաչատրյանԵրկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին
Ամենադիտված