Պետք է լինենք ուժեղ և հույսը դնենք միայն մեզ վրա. Հայկ Մարության
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 24-ին,Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանը։
Լրագրողների հետ զրույցում քաղաքապետն ասաց. «Սա հայոց պատմության ամենահայկական էջերից մեկն է, բայց այստեղից մենք պետք է դասեր քաղենք։ Ամենակարևոր դասը, որ պետք է քաղենք, այն է, որ մենք միշտ պետք է լինենք ուժեղ և հույսը դնենք միայն մեզ վրա»։
Հարցին՝ արդյո՞ք քաղաքային իշխանությույներն անում են ամեն ինչ, որ հուշահամալիրը կարողանա այս օրը «ընդունել» այցելուներին, և արդյո՞ք որևէ փոփոխություն է սպասվում, քաղաքապետը պատասխանեց. «Այսօր դրա մասին եկեք չխոսենք։ Այո՛, քաղաքային իշխանությունները ամեն ինչ անում են, որ ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես բոլոր օրերին ամեն ինչ լինի կազմակերպված»։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Մարությանն ասաց. «Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև բոլոր ցեղասպանությունների ճանաչումը, պետք են աշխարհին, որպեսզի այլևս ցեղասպանություններ չլինեն»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)