Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը. Կարեն Միրզոյան
Արցախ
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակական պրոցես է, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը: Դա մի գործընթաց է, որը կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև իր գլոբալ նշանակությունն ունի: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը թույլ է տալիս խուսափել հետագայում նման ողբերգության կրկնությունից»,-այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։
Նա դրական գնահատեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները։
ՀՀ նոր իշխանությունները քննադատության են արժանանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բավարար ջանքեր չգործադրելու առումով, հարցին ի պատասխան Միրզոյանն ասաց. «Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պետք է խոսեն լիազորված մարդիկ: Այս պահին իմ կարգավիճակով կարծում եմ ճիշտ չէ լինի գնահատականներ տալ»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը