Մեր իշխանության քաղաքական գիծն այն է, որ պետք է հանդես գանք պահանջատիրական դիրքերից. Մխիթար Հայրապետյան
Քաղաքական
Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլոր երկրների խնդին է, չկա մի պետություն, որը պետք է զերծ մնա այդ գործընթացից: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
«Մեր իշխանության քաղաքական գիծն այն է, որ պետք է հանդես գանք պահանջատիրական դիրքերից»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ կողմնակից ենք հարաբերությունների առանց նախապայմանների կառուցմանը: «Չեն կարող լինել հարաբերություններ, որոնք կպարունակեն նախապայմանների տրամաբանություն»,-ասաց պատգամավորը:
Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)