Ես սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Հրայր Թովմասյան
Իրավունք
«Ես այս պաշտոնում չպետք է մասնակցեմ սահմանադրական փոփոխություններին։ Ես սահմանադրական նախորդ փոփոխությունների հեղինակներից մեկն եմ եղել, չեմ կարող այդ զգացողությունը բացատրել, բայց մի փոքր այլ է, քան եթե կողքից նայեի: Ես չեմ տեսնում նման անհրաժեշտություն»,-այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր հետ իշխանությունները քննարկել են սահմանադրական նոր փոփոխություններ իրականացնելու հարցը:
Հարցին՝ չի՞ կարծում, որ իր մեղքի բաժինն ունի նախորդ տարվա ճգնաժամի համար, երբ ԱԺ-ն երկու շաբաթ չէր կարողանում վարչապետ ընտրել, Թովմասյանը բացասական պատասխան տվեց:
Գործող իշխանությունների հետ դիսկոմֆորտ զգո՞ւմ է աշխատանքում և հնարավո՞ր է՝ հրաժարականի հարց բարձրանա, հարցին ի պատասխան ՍԴ նախագահն ասաց. «Բացարձակ, բացարձակ։ Իմ պաշտոնավարման մեկ տարին էլ անցել է և այդ հարցերը, կարծում եմ, չպետք է առաջանային»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)