Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ 

Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները

Այլ

«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա երեք հերոսներն են մարդասիրական կազմակերպության  համահիմնադիր Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա ալ-Սարարին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանն ավանդույթի համաձայն  ապրիլի 24-ին ասուլիսում հայտարարեցին հավակնորդների անունները:

«Հանձնաժողովի համար ընտրությունը դժվար է եղել, բայց նրանք առանձնացրել են երեք անուն: Առաջինն է Միրզա Դինային` «Օդային կամուրջ Իրաք» մարդասիրական կազմակերպության  համահիմնադիր և ղեկավար: Երկրորդ թեկնածուն է փաստաբան Զանա Բուկար ՄուստաՖան` «Futureprowess» իսլամական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար: Երրորդ թեկնածուն է փաստաբան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա Ալ-Սարարին»,-ներկայացրեց Աֆեյանը:

Նրա խոսքով` Հուդա ալ-Սարարին հետաքննել և բացահայտել է Եմենում գոյություն ունեցող գաղտնի ցանցը, որտեղ կամայականորեն անազատության մեջ են պահում, խոշտանգում հազարավոր տղամարդկանց և տղաների: ալ-Սարարին այդ ապացույցներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունների` բարձրացնելով Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Չնայած մահվան բազմաթիվ սպառնալիքներին` նա շարունակում է իր իրավապաշտպան գործունությունը: Նրա առաջադրած կազմակերպություններն են «Ռիփրիվ», «Էքուըլ ռայթս թրասթ» (Հավասար իրավունքների պաշտպանություն) և «Վեթաք» հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրումը:

Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց մյուս թեկածուին: Միրզա Դինային, որը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության հիմնադիրն է: Նա օգնում է Իրաքում տուժած եզդիներին` նրանց օդային ճանապարհով տեղափոխելով Գերմանիա և ցուցաբերելով անհրաժեշտ բժշկական օգնություն: Բժիշկ Դինային օգնել է իսլամական պետության տարածքներից դուրս բերելու հարյուրավոր կանանց և տեղափոխելու նրանց անվտանգ վայր: Նրա առաջադրած կազմակերպություններն «Օդային կամուրջ Իրաքը» և ևս երկուսը:

Երրորդ հերոսին` Զանա Բուկար Մուստաֆային կրկին ներկայացրեց Աֆեյանը: Նա փաստաբան է, որը հիմնադրել է «Futureprowess» իսլամական հիմնադրամը և հիմնադրամի երկու դպրոցները, որոնք կրթություն, անվճար սնունդ և առողջապահական ծառայություն են տրամադրում Նիգերիայի քաղաքներից մեկի՝ կարիքի մեջ գտնվող երիտասարդներին: 2016-ին նա բանակցել է մի ահաբեկչական կազմակերպության հետ և օգնել է ազատ արձակել հարյուրից ավելի երեխաների` մասնավորապես աղջիկների: Նրա առաջադրած կազմակերպություններն են «Futureprowess»  իսլամական հիմնադրամը, համայնքային վերակազմման մեկ հիմնադրամ և համայնքային զարգացման մեկ նախաձեռնություն:

Մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 20-ին: Դափնեկիրը կստանա մեկ միլիոն դոլար մրցանակ: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, որոնք մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Նախորդ տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ 2017 թվականին «Ավրորա» մրցանակ է շնորհվել բժիշկ Թոմ Քաթինային: Իսկ «Ավրորա» 2016 մարդասիրական նախաձեռնության դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել Մոջթաբա Խամենեին, ըստ չհաստատված տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ IranWire ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով Արման Ազարյանը ճանաչվել է տարվա լավագույն փրկարար Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Գերմանական օդանավակայանները շտապ տեղադրում են պաշտպանական միջոցներ դրոններից Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո Մեկ ամսում՝ ավելի քան 400 հազար քմ ոչնչացված պահեստ․ հարյուրավոր ձեռնարկատերեր են տուժել ԱԺ-ից դեպի Էջմիածին՝ Վեհափառի դատավարությանը. Պուտինը պատրաստվում է փորձել ՆԱՏՕ-ինՀայաստանի և Լիտվայի սահմանապահ ծառայությունները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանից արտահանված ձկնամթերքի ավելի քան 91%-ը հուլիսին ուղարկվել է ՎրաստանԴատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուցԼեհաստանում առաջարկել են քննարկել Ուկրաինայի երկնքում հրթիռների խոցման հնարավորությունըԴատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել է քննել Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործըՌումինիայում հայտարարել են, որ այլևս չեն կարող ֆինանսապես աջակցել ՈւկրաինայինՊատկերացնու՞մ եք՝ Հռոմի պապին տանեին դատարան. Արթուր ԽաչատրյանԵրկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին Դատարանում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործի քննությունըՂրիմում հայտարարվել է հրթիռային վտանգՍեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն Սեուտայում մնում է ավելի քան 1300 անչափահաս միգրանտՀարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազին. քաղաքացի Սա ստորություն ու նվաստացման տեսարաններ են. Աննա ՄկրտչյանՀայի ողնաշարը չե՛ն կոտրի․ Կաթողիկոսին չե՞ն դատիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԹուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիրՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմը կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունը Ուզում են հասնել Վեհափառին․ ճնշումները կշարունակվեն․ Հրայր սարկավագՍերգեյ Սեմակը հայտարարել է, որ չի հասկանում Fan ID-ի ներդրման պատճառները
Ամենադիտված