Սահմանների բացումն այլընտրանք չունի, պետք է հասնել դրան. Էդմոն Մարուքյան
Քաղաքական
Ցանկացած բան նախաձեռնելիս պետք է լայն նախապատրաստական աշխատանքներ տանել, որ ոչ թե Թուրքիան դրանից շահի, այլ շահի մարդկությունը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, սահմանները բացվեն և դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն:
Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով` Հայաստանը 2009-ին անպատրաստ սկսեց հայ-թուրքական պրոցեսը, Թուրքիան մտավ այդ պրոցեսի մեջ իր բոլոր հնարավորություններով շահեց այդ պրոցեսից և այն վիժեցրեց, իսկ Հայաստանը` ոչինչ չշահեց: «Սահմանների բացումն այլընտրանք չունի, պետք է հասնել դրան, բայց միաժամանակ պետք է եղած բոլոր հարցերը քննարկվեն, որոշումներ ընդունվեն, նոր գնանք սահմանների բացման: Փորձը ցույց տվեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսման վերաբերյալ մեր պատրաստակամությունը չաշխատեց: Հիմա, միգուցե կարող ենք էլի ասել, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին: Այդ դեպքում թուրքական կողմը էլի աշխարհին կարող է ասել՝ մենք խոսում ենք, մեզ մի խանգարեք»,- եզրափակեց Մարուքյանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)