Քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չէ․ Միքայել Մելքումյան
Քաղաքական
«ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ կապված գործընթացը իրավական հարթությունում է, եկեք սպասենք դեպքերի ընթացքին, առաջ չանցնենք, յուրաքանչյուր մարդու գործն է, թե ինքը ինչ վարվելակերպ է ընտրում, լայնածավալ չենք մեկնաբանում»,-այս մասին այսօր ԱԺ ժեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Լրագրողների ճշտող հարցին, թե արդյո՞ք զուտ իրավական հարության հարց է այն հանգամանքը, որ մեր երկրի գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից, Մելքումյանը նշեց, որ իրավական հարցը այն առումով է, որ առումով որ ինքը շաղկապված է իրավական հարցի հետ և հայտարարեց, որ քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չէ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)