Ատելություն եք գրգռո՞ւմ, ես չեմ հասկանում
Քաղաքական
«Ես ուղղակի ապշած հետևում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձևավորվում Սերժ Սարգսյանի ապագա խոսելու վերաբերյալ։ Ես ապշած եմ, էդ որ արվումա դա, ժողովրդին եք ձեռ առնո՞ւմ, թե՞ ում։
Մարդը տասը տարի երկրի նախագահ է եղել, բան չի խոսացել, տասը տարին անցել ա, հեղափոխություն ա եղել, իշխանությունից թողել- գնացել ա, ինչ-որ մի հատ ուժեղ հետաքրքրություն կա, թե ինչ ա ասելո՞ւ։ Ի՞նչ պետք ա ասի։ Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունը ի՞նչ պետք ա ասի, ի՞նչ եք ուզում, որ ասի, ի՞նչ եք գնում հարցնում, կամ ո՞ւր կարա հետ գա, աշխարհում հեղափոխությունից հետո ոչ մի ուժ հետ չի եկել, մոռացե՛ք էդ մարդկանց, ատելություն եք գրգռո՞ւմ, ես չեմ հասկանում»,-այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ սա կեղծ ձևավորվող հանրային ակնկալիք է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)