Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում 

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել:

Նախնական տվյալներով՝ 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով, խոշոր չափերի առերևույթ յուրացումներ է կատարել:

Մասնավորապես՝ նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի հետ՝ որոշել է վարչական շրջանի տարածքում 2016 թվականի ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը:

Այդ նպատակով կազմվել է կեղծ փաստաթուղթ, այն է՝ հանձնման-ընդունման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի՝ ռեստորանում իբրև թե կազմակերպվել և անցկացվել է միջոցառում, սակայն այն իրականում տեղի չի ունեցել, որի արդյունքում վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված խոշոր չափի գումարը՝ համայնքին պատճառելով գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարված առերևույթ այլ չարաշահումներ ևս:

Այսպես՝ 2018 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և թվով 7 կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի համար ձեռք են բերվել տարբեր տեսակի շինանյութեր, նստարաններ, ճոճանակներ և զրուցարաններ, սակայն պարզ չէ, թե երբ և ովքեր են ստացել նշված ապրանքատեսակները: Ապրանքների ձեռք բերումը հավաստող փաստաթղթերը ստորագրությամբ հաստատվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից, սակայն չեն կնքվել, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվել ստացված ապրանքանյութական արժեքների նպատակային, ատդյունավետ օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև չեն ապահովվել դրանց օգտագործումը /ծախսը/ հավաստող համապատասխան հիմնավոր փաստաթղթեր:

Պարզվել է նաև, որ անհամապատասխանություններ են հայտնաբերվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքում, այն է՝ հիմնական միջոցների գույքագրման արդյունքներով ստեղծված հանձնաժողովի կողմից հաշվառվել է պակասորդ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Նորք Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերևույթ կատարված յուրացումների վերաբերյալ: 2010 թվականի մայիսի 31-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով գրենական պիտույքների ձեռքբերման և բաշխման գործընթացի պատասխանատու անձ` վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձևաչափի թղթերի քանակի վերաբերյալ. ուռճացնելով դրանց քանակը՝ իրականում ավելի քիչ քանակի թուղթ է տրամադրել բաժիններին, իսկ թղթի՝ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող մասը յուրացրել է՝ համայնքին պատճառելով գույքային վնաս:

Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, և որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են աշխատակազմի աշխատակիցներ, կատարվել խուզարկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Ամենադիտված