Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Ի՞նչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը․ Նորայր Նորիկյան

Իրավունք

Ինչպես հայտնի է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ իշխանություններից։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյան նշեց, որ ենթադրում է՝ դիմումը կմերժվի բավարար հիմքերի բացակայության պատճառով, ավելին տվյալ անձը կարտահանձնվի Հայաստան, որտեղ կորոշվի նրա դատավարական հետագա կարգավիճակը։ 

«Յուրաքանչյուր անձի իրավունքն է այս կամ այն դիմումով դիմել որևէ մարմնի կամ պետության՝ ակնկալելով օգնություն։ Սակայն, ես չեմ կարծում, և բացառում եմ վարկածը, որ Միհրան Պողոսյանը քաղաքական շարժառիթներով է հետապնդվում։ Այլ խնդիր է, որ տվյալ անձն իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը դիտարկում է քաղաքական հարթության մեջ։ Առաջադրվել է մեղադրանք, նրան տրվել է որոշակի դատավարական կարգավիճակ և զրկված չէ ՀՀ-ում պաշտպանության իրավունքից, ուստի կարծում եմ՝ եթե ինքը գտնում է, որ անմեղ է` պետք է իրականացնի այնպիսի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, որի արդյունքներով կհիմնավորվի դա։ Եթե տվյալ անձն անմեղ է, բնականաբար որևէ մտավախության առիթ չպետք է ունենա, իսկ եթե մեղավոր է, ով ուզում է լինի պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց նա։

Փաստաբանի համար տարակուսելի է այն, թե ո՞ւմ կողմից է Միհրան Պողոսյանին հուշվել, որ դիմի Ռուսաստանի դաշնության մարմիններին․ «Արդյո՞ք հենց այս դիմումի տակ քաղաքական ենթատեքստ չկա, որովհետև ակնհայտ է, որ շարժառիթը կարող է բոլորովին այլ լինել։ Ո՞վ է նրան հուշել, որ այդպիսի դիմումով ներկայանա ՌԴ մարմիններին։ Չեմ կարող ասել նրանք այդպիսի խնդրագիր ստանալուց հետո ինչպիսի իրավական գործիքակազմ են կիրառում, սակայն Հայաստանն այս իրավիճակում պարտավոր է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավական ընթացակարգերը՝ տվյալ անձի արտահանձնման համար», - նշեց Նորիկյանը։ 

Հարցին՝ ո՞րն է Ռուսաստանում քաղաքական ապաստան տալու կարգը, արդյոք ՌԴ օրենսդրությունը թույլ տալի՞ս է այս պահին  քաղաքական ապաստարան տալ Միհրան Պողոսյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որքան ծանոթ եմ մամուլից, այնտեղ նա փաստաբան ունի և որքան հասկացա նրանք դիմել են ՌԴ նախագահին առընթեր խորհրդակցական մարմնին։ Դատելով այդ տեղեկություններից, հնարավոր է հանգել հետևության, որ քաղաքական ապաստարան տալու խնդիրը կարգավորվում է հենց այդ մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա՝ ելնելով իրենց օրենսդրության պահանջներից։ Ես չգիտեմ՝ ինչ չափորոշիչներ են պարտադիր լինելու քաղաքական ապաստան տալու համար, սակայն նախ Միհրան Պողոսյան անուն-ազգանունով քաղաքական գործիչ Հայաստանի քաղաքական  դաշտում գոյություն չի ունեցել, հետևաբար տվյալ անձը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող իրեն համարել այդպիսին, որ մի հատ էլ քաղաքական հետապնդման ենթարկվի։ Նա ընդամենը եղել է միջին կարգի չինովնիկ, Արդարադատության նախարարության մի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար և մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները իրականացման ընթացքում հնարավոր չարաշահումների և վատնումների համար։ Հատկապես, որ նա քաղաքական բնույթի մեկ արտահայտություն վերջին 10-20 տարվա ընթացքում չի արտահայտել, քաղաքականությամբ չի զբաղվել։ Թող ներկայացնեն հիմքերը մենք էլ տեսնենք, թե ինչու է ենթարկվում քաղաքական հետապնդման»,- ասաց նա՝ հռետորական հարց բարձրացնելով՝ ի՞նչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված