Յուլյա Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վերջին լուրեր
Կիևի Պեչերյան շրջանային դատարանը հրապարակել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ դատավճիռը։ Նրան դատապարտել են լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է «5 կանալ» ուկրաինական հեռուստաալիքը։
Նրան դատապարտել են 7 տարվա ազատազրկման։ Հենց այդքան պատժաչափ էլ պահանջում էր դատախազը։ Տիմոշենկոն իրեն մեղավոր չի ճանաչում։
«Ինտերֆաքս»–ը հաղորդում է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցներին։ Ինչպես տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները, Կիևի Պեչերյան շրջանային դատարանի մոտ հավաքվել է ավելի քան 3000 մարդ։ Այնտեղ են հավաքվել նրա ինչպես կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ