Ո՞վ է Ձեզ խանգարում վեր կենալ և աշխատել. հետևորդի մեկնաբանությունը զայրացրել է Գոհար Ավետիսյանին
ՏեսանյութերՀայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը զայրացել է և ինստագրամի իր էջում բավական խիստ գրառում կատարել։ Նրան հունից հանել է երկրպագուներից մեկի մեկնաբանությունը իր հրապարակած տեսանյութի վերաբերյալ, որում Գոհարը վարում է իր նոր թանկարժեք մեքենան։ Երկրպագուների կարծիքով Գոհարը ոչ թե ձեռք է բերել մեքենան, այլ միայն փորձնական է այն վարում։
Դրան ի պատասխաան դիմահարդարը գրել է․ «Ես իմ հասցեին այդքան վատ խոսքեր վաղուց չէի լսել, ընդ որում՝ գրում են հիմնականում տղաները․․․ Ես միայն մեկ հարց ունեմ․ ո՞վ է Ձեզ խանգարում վեր կենալ և աշխատել և Ձեր վաստակած գումարներով գնել այն, ինչ ցանկանում եք։ Հերիք է արդարացումներ փնտրեք։ Սկսեք գործել»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)