ՀԷՑ–ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, երբ Սամվել Կարապետյանին խնդրեցին գնել ՀԷՑ–ը. Ղազինյան ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորումը՝ հասցնելով 402 մլն դոլարի «Անհնար էր լիարժեք աշխատել»․ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը լքում է պաշտոնը Վրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Նախագահի պաշտոնից հրաժարական չեմ տալու․ Մասուդ Փեզեշքիան Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ Հաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում Մարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ «Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին 

Շուտով կտրվի ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման մեկնարկը

Քաղաքական

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգացում ապրել։ Օրեր առաջ Բրյուսելում կայացած Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ընթացքում ոչ միայն  ամփոփվեցին  առաջին նիստից հետո կատարված աշխատանքներն, այլ նաև համաձայնություն ձեռք բերվեց ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ։

Բավական կարևոր է, որ համաձայն հունիսի 13-ին  գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքում ընդունված համատեղ մամուլի հայտարարության՝ ՀԸԳՀ համաձայնագիրը կարող է նպաստել ՀՀ արդիականացմանն՝ առաջնահերթություն դիտարկելով օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անկախ ու արդյունավետ արդարադատական համակարգը։ Խորհուրդը նաև ողջունել է այս տարվա հունիսի 1-ին ՀՀ կողմից հաստատված ՀՀ-ԵՄ  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը, որը կարելի է դիտարկել իբրև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված ռազմավարական փաստաթուղթ։ Իսկ ճանապարհային քարտեզի իրականացման մեկնարկը տրվելու է մի քանի օրից Եվրոպայի խորհրդի Երևանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Նշենք, որ ճանապարհային քարտեզը ներառում է մի շարք ոլորտներում ԵՄ նորմերին համապատասխան բարեփոխումների իրականացման գործողություններ՝ դատական համակարգի անկախություն, քրեական հետապնդման և իրավապահ մարմինների անկողմնակալություն ու արդյունավետություն, արդարադատության մատչելիություն, հավաքների և միավորումների ազատություն, ազատ քվեարկելու իրավունք, արդար դատաքննության իրավունք, ազատ արտահայտվելու իրավունք և այլն:

Հատկանշական է, որ խորհրդի նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Եվրամիությունը՝ որպես կառույց, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից, կողմ է արտահայտվել հակամարտության կարգավորմանը՝ հիմնված երեք սկզբուքների վրա և աջակցել է եռանախագահներին՝ հայտարարելով այն հակամարտության կարգավորման միակ ընդունված ձևաչափը: Նշենք, որ այս մոտեցումն ամրագրված է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրում, ինչը ենթադրում է, որ սա ԵՄ ֆիքսված պաշտոնական դիրքորոշումն է հարցի վերաբերյալ: Խորհրդի նիստի ժամանակ ևս Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Միևնույն ժամանակ՝ երկուստեք արժևորվել է վստահության ամրապնդման միջոցառումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը:

Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցության հարցերին, ապա ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձ է կատարվել ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին: Այս ուղղությամբ, իհարկե, թե՛ Հայաստանի, թե´ Եվրամիության կողմից բավական ակտիվ քայլեր են իրականացվում և կա երկկողմ պատրաստակամություն ԵՄ և ՀՀ քաղաքացիների միջև շփումները դարձնել առավել ինտենսիվ և նպաստել փոխճանաչելիության մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, այս գործընթացում բավական կարևոր է հաշվի առնել Վրաստանի և Մոլդովայի օրինակները, որոնք վիզային ռեժիմի ազատականացումից հետո բախվել են մի շարք խնդիրների:  

Խորհրդի կողմից ուշադրության է արժանացել նաև ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումները տարբեր ոլորտներում,  հատկապես ողջունվել է.

- աշխատանքի ստուգման լիարժեք համակարգ ստեղծելու Հայաստանի մտադրությունը, որը կարող է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն աշխատանքային պայմանների նկատմամբ,

- էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը։ Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երեկվանից տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին Եվրոպական միության կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը՝ շուրջ 5,15 մլն եվրո դրամաշնորհ։ ԵՄ-ն խոստացել է նաև աջակցություն տրամադրել այն առաջնային ենթակառուցվածքային ծրագրերին, որոնց մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին 2019թ. մարտին Բրյուսելում կայացած իրենց հանդիպման ընթացքում: 

- Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը, որի ուղղությամբ ԵՄ հետ համագործակցություն է ծավալվել դեռ 2018թ. սեպտեմբերին։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ ԵՄ վստահությունն այժմ գտնվում է առավել բարձր մակարդակի վրա: Սրա վառ վկայությունն են ինչպես Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, այդ թվում՝ դատական համակարգի, աջակցելու ԵՄ պատրաստակամությունն, այնպես էլ Հայաստանին տրվող հավելյալ ֆինանսական աջակցությունը: Ուստի այս փուլում բավական կարևոր է պահպանել հարաբերությունների առկա դինամիկան և հետևողականորեն սկսել կյանքի կոչել ճանապարհային քարտեզը, որը ՀՀ-ԵՄ համաձայնագրի հաջողության գրավականներից է հանդիսանում:

 

Գոհար Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ–ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, երբ Սամվել Կարապետյանին խնդրեցին գնել ՀԷՑ–ը. ՂազինյանԿատարը, Եգիպտոսը և Թուրքիան մեղադրել են Իսրայելին Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորումը՝ հասցնելով 402 մլն դոլարի«Անհնար էր լիարժեք աշխատել»․ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը լքում է պաշտոնըՎրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներիՆախագահի պաշտոնից հրաժարական չեմ տալու․ Մասուդ ՓեզեշքիանԱճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակՀաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներըՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՄարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ«Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներինՔեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ ՍարգսյանԱրարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվելՆոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստիՀայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերինՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըՔրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ»«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավՏուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ»ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
Ամենադիտված