Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ Հաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում Մարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ «Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներին Քեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ Սարգսյան Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր 1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվել Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերին 

Վարչապետ Փաշինյանը և Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են մի շարք հարցեր

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Թոմաս Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ այն լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և իր փոխայցելությունները, Գերմանիա է այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Հայաստան՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահը: Կառավարության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը և այս ժամանակահատվածում հատկապես ընդգծել դատաիրավական բնագավառում փոխգործակցության զարգացման կարևորությունը: «Դատաիրավական բարեփոխումները մեզ համար ունեն առաջնահերթ նշանակություն: Մեր երկրում ժողովրդավարական փոփոխություններն ամբողջացնելու համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ մեր երկիրը սերտորեն համագործակցում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ եվրոպական գործընկերների աջակցությամբ այդ գործում կառավարությունը կհասնի հաջողությունների: «Մենք իրականացրել ենք ժողովրդավարական գործընթացներ, որպեսզի Հայաստանը լինի առաջադեմ պետություն՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, անկախ դատական համակարգի կայացման առումով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եվրոպական հանրության շրջանում: «Մասնավորապես, գերմանացիները մեծ համակրանքով են վերաբերվում հայաստանյան փոփոխություններին և հույս ունեն, որ Հայաստանը կհասնի հաջողությունների: Մենք ցանկանում  ենք Ձեր երկիրը տեսնել որպես առաջադեմ պետություն և ամեն ինչ կանենք Հայաստանին աջակցելու համար: ՀՀ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման ճիշտ ճանապարհին է, քանի որ առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ հասնել հաջողությունների»,- ասել է Թոմաս Օպերմանը:

Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ 2016 թվականին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Գերմանիան առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում: Վարչապետը հավելել է, որ Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործում Բունդեսթագի բանաձևն ունի մեծ կարևորություն:  

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը և Թոմաս Օպերմանը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը՝ անթույլատրելի համարելով վերջին շրջանում սահմաններին առկա լարվածությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է դեռևս 2016թ. Վիեննայի գագաթնաժողովում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման շուրջ համաձայնությունների իրականացման կարևորությունը։ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ փոխվստահության մթնոլորտը կնպաստի բանակցություններում կառուցողականության ապահովմանը, սահմաններին լարվածության թուլացմանը:

Վարչապետ Փաշինյանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կարևորագույն նախապայման է համարել հակամարտության բոլոր կողմերի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակՀաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներըՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՄարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ«Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներինՔեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ ՍարգսյանԱրարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվելՆոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստիՀայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերինՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըՔրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ»«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավՏուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ»ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրը
Ամենադիտված