ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31 G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ 

«Այս խնամուն մյուսով փոխարինելով` սայլը տեղից չի շարժվի». փաստաբան

Իրավունք

«ԲԴԽ անդամների իրար հետևից հրաժարականները հանգեցնելու են այլ կազմով Բարձրագույն դատական խորհուրդ ունենալու։ Թեև դրա անհրաժեշտությունն ի սկզբանե կար, բայց դա չի նշանակում, որ հաստատապես կունենանք սրանից ավելի լավ ԲԴԽ։ Ինձ համար ցանկալի կլիներ, որ գործընթացները թափանցիկ տեղի ունենային, ի վերջո հանրությունը հասկանար, թե սա ինչ պրոցես է։ Բոլորիս համար պարզ է, որ սա պատահականություն չէ և այնպես չէ, որ մեկ տարի սպասեցին և որոշեցին, որ ինչ-որ իրավիճակ է փոխվել ու սկսեցին հրաժարականները»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականներին:

Նրա խոսքով՝ պարզ է, որ գործ ունենք ուղորդված գործընթացի հետ։ Հարցին՝ նկատի ունի` իշխանությա՞ն կողմից է ուղորդված, Վարոսյանը պատասխանեց․ «Մեր երկրում ամենահեշտն այս պահին իշխանության կողմից է ուղորդվում։ Ամեն դեպքում, ցանկացածս իրավունք ունենք մեր ենթադրություններն անել, քանի որ մեզ չի ներկայացվում, թե սա ինչ պրոցես է և ինչ նպատակով է արվում»,- նշեց նա։ 

Փաստաբանը նշեց՝ մինչև հրաժարականների շքերթը իշխանությունը նախևառաջ պետք է ներկայացներ իր տեսլականը, թե ինչպես են տեսնում ԲԴԽ անդամների թեկնածուների ընտրության մեխանիզմը՝ մոտավորապես ինչ շրջանակ են իրենց համար նախանշել. «Միայն այս ամենն իմանալով կարելի է գնահատել իրավիճակը դրական կամ բացասական: Մի կարևոր հանգամանք էլ կա. եթե գործող ԲԴԽ անդամներից որևէ մեկը հրաժարական չտա, ապա կարելի է պնդել, որ նա լեզու է գտել այն ուժի հետ, որը մյուսներին «պարտադրեց» գնալ հրաժարականի: Հարց է առաջանում՝ օրինակ ինչո՞ւ Մեղրյանը հրաժարական տվեց, իսկ Հովհաննիսյանը՝ ոչ, ո՞րն է այն ուղղին, որի միջով անցավ Հայկ Հովհաննիսյանը և չանցավ Գևորգ Դանիելյանը»,- ասաց նա: 

Վարոսյանը համեմատական անցկացնելով ներկայիս և նախորդ իշխանությունների միջև ԲԴԽ կազմը ձևավորելու հարցում՝ նշեց. «Առաջին անձը, որը պետք է հրաժարական տար, դա Հայկ Հովհաննիսյանն էր, սակայն մեծ կասկածներ ունեմ, որ նա մնալու է  ԲԴԽ կազմում: Նրա մնալը այս ամբողջ գործընթացը կարժեզրկի, հատկապես որ վերջերս պարզ դարձավ, որ նա մտերիմ ընկերներ ունի նոր իշխանությունների շրջանում` ի դեմս քաղաքապետի: Եթե մեր երկրում փոխվել են ընդամենը ծանոթ-բարեկամները, բայց ծանոթ-բարեկամի սկզբունքը դեռ կենդանի է, նշանակում է, որ նախորդների հետ տարբերություն չկա: Տարբերությունը պետք է լինի որակական, թե չէ այս խնամուն մյուսով փոխարինելով` սայլը տեղից չի շարժվի»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հատարարությունից հետո, թե դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա, Բարձրագույն դատական խորհրդի արդեն 5-րդ անդամն է հրաժարական տալիս։ Նրանցից միայն երկուսը՝ Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանն, այսօր են հրաժարականի դիմում ներկայացրել։ Մյուսը երեքը՝ Արմեն Խաչատրյանը, Գևորգ Դանիելյանն ու Գագիկ Հարությունյանն էին:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը
Ամենադիտված