Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ Հաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում Մարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ «Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներին Քեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ Սարգսյան Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր 1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվել Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերին 

Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.com

Արտակարգ Պատահար

Արցախում ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարը, դատելով ամեն ինչից, փորձ է արվում կոծկել, գրում է Armtimes.com-ը:

Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հետեւյալ հաղորդագրությունն էր տարածել. «Մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ Երեւան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Ս-ին այնուհետեւ շրջել ավտոմեքենան, ինչի հետեւանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն եւ ուղեւորներ՝ ՀՀ Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1975թ. ծնված Հ. Ա-ցը, 1975թ.ծնված Ս. Ս-ն եւ Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է»:

Հենց դեպքի հաջորդ օրը ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրեց, թե վերոնշյալ միջադեպի պատճառն այն է, որ Ռուբեն Հայրապետյանի ավտոշարասույնը եռակի գերազանցել է սահմանված արագությունը:

ՀԺ-ի Արցախի աղբյուրները մի շարք մանրամասներ են հայտնել միջադեպից: Ավտովթարի զոհ դարձած Գեւորգ Սարուխանյանը Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ էր, պայմանագրային հիմունքներով ծառայում էր Արցախի զորամասերից մեկում: Նա ավտոբուսով աշխատանքից գնալիս իջել է տարածքի կանգառում, անցել է ավտոբուսի դիմացի մասով, որպեսզի հակառակ մայթ հասնի, սակայն ավտոբուսի կողքով 2 ամենագնաց չափից դուրս արագ սլացել են։ Առաջինն ավելի արագ է անցել, քան Սարուխանյանն այդ կողմ է հասել, իսկ 2-րդը՝ վերոնշյալ «LEXUS» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Սարուխանյանին եւ այդ արագության տակ շրջվել է: Ամենագնացի մեջ գտնվող Էրիկ Ավագյանը, որին, ըստ մեր տեղեկությունների, Հայրապետյանի թիկնապահները ճանապարհին են հանդիպել եւ որոշել տեղ հասցնել, մահացել է (նա աշխատել է Արցախի շտապօգնությունում, իսկ հետո՝ Արյունաբանական կենտրոնում, Արցախի Մարտունու շրջանից էր): Վարորդը՝ Հարություն Նազարյանը, եւ մյուս 2 ուղեւորները՝ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներ Սամվել Սիրեկանյանը եւ Հայկ Ադոնցը, տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»: Հայկ Ադոնցը շատ վնասվածքներ չի ստացել եւ դուրս է գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Մասնավորապես, նրանցից մեկն այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում է, ընդունվել է հիվանդանոցի ռեանիմացիոն բաժին՝ ծայրահեղ ծանր վիճակում, բայց վերջին օրերին նրա մոտ դրական դինամիկա է արձանագրվում:  

Ըստ մեր աղբյուրի՝ 2 ամենագնաց ավտոմեքենաներից առաջինում եղել է Ռուբեն Հայրապետյանը, որը վերջին շրջանում ապրում է Շուշիի իր առանձնատանը, իսկ 2-րդ ավտոմեքենան ուղեկցել է նրան։

Մեր աղբյուրները պնդում են, որ ավտովթարից հետո «տարօրինակ» կերպով անհետացել են վթարված ավտոմեքենայի համարանիշները։ ՀԺ-ին հաջողվեց պարզել, որ մեքենայի վրա ի սկզբանե եղել են «08 LL 888» համարանիշները: Մեզ հաջողվեց գտնել նաեւ լուսանկար, որտեղ երեւում է, որ այդ ավտոմեքենայի ուղեկցությամբ Հայրապետյանը շրջում է Երեւանում:

 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակՀաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներըՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՄարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ«Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներինՔեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ ՍարգսյանԱրարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվելՆոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստիՀայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերինՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըՔրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ»«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավՏուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ»ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրը
Ամենադիտված