«Խմբակցության ցանկալի թեկնածու» ձևակերպումը վաղաժամ եմ համարում․ պատգամավորը՝ Վահե Գրիգորյանի մասին
Քաղաքական
«Իմ տպավորությունները դրական են»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ հանդիպմանը։
Այն հարցին, թե արդյո՞ք անդրադարձ եղել է Վահե Գրիգորյանի՝ նախկինում արված հայտարարությանը, թե նախագահը լեգիտիմ չէ, պատգամավորը պատասխանեց․
«Այդ հարցի վերաբերյալ իմ և պարոն Գրիգորյանի միջև անհասկացվածություն չկա։ Կոնկրետ հայտարարության վերաբերյալ՝ ավելի ճիշտ կլինի, որ հենց ինքը մեկնաբանի»։
Պատգամավորը ընդգծեց, որ տեղում որոշում չի կայացվել Վահե Գրիգորյանին ընտրել-չընտրելու վերաբերյալ, իսկ թե խմբկացության տպավորությունները ինչպիսին էին՝ ցույց կտա քվեարկությունը։ Պատգամավորի խոսքով՝ ազատ ընտրության է թողնված։ Անդրադառնալով այն քննարկումներին, թե Վահե Գրիգորյանը խմբակցության ցանկալի թեկնածուն է, Սուրեն Գրիգորյանը նշեց․
«Եթե Վահե Գրիգորյանը չընտրվի՝ կարծում եմ, որ այդ խոսակցությունները չեն շարունակվի, եթե ընտրվի՝ միգուցե, շարունակվեն։ «Խմբակցության ցանկալի թեկնածու» ձևակերպման հետ համաձայն չեմ, այն վաղաժամ եմ համարում՝ մինչև բուն քվեարկության ավարտվելը»։
Հարցին, թե իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ լինելը չի՞ խանգարի թեկնածուի անկախ գործունեությանը, պատգամավորն ասաց․
«Իրականում, որ կան նման խոսակցություններ՝ վատ չէ, քանի որ ամեն ինչ պետք է քննարկվի, բայց եթե մեկը մեկի ընկերն է, ուրեմն կախվա՞ծ պետք է լինի անպայման։ Այն քաղաքական մշակույթին և պրոֆեսիոնալիզմին, որը քաղաքական գործիչներրը պետք է ունենան, հարիր չէ դա։
Ցավոք սրտի, թե բարեբախտաբար, ամեն ինչ այդքան պրիմիտիվ չէ։ Բոլոր պրոֆեսիոնալները շարժվում են իրենց համոզմունքներով, խղճով և մասնագիտական գիտելիքներով, հետևաբար, Վահե Գրիգորյանի հայտարարություններից, ելույթներից, իր հետագիծը տեսնելով, ես նման ռիսկ չեմ տեսնում»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)