Ովքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է ՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվում Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ» Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները «Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» «Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» 

Միքայել Մինասյան, յո՞ երթաս

Քաղաքական

Բարիկադները քանդելու, խրամատներից դուրս գալու, համերաշխ համակեցությամբ ապրելու մասին շատերն են սկսել խոսել: Խոսքը վտանգավոր բան է: Դուրս եկավ՝ բռնել չես կարողանա: Այդ շատերի մեջ կան և՛ հները, և՛ նորերը, և՛ վախեցողներ, և՛ երբեք չերկնչողներ: Հասկանալի գործընթացների արդյունքում դաշտերն ու գույները խառնվել են: Իսկ հնարավոր է, դրանք երբեք էլ հստակ չեն եղել:

Զարմանալի է, բայց փաստ, այդ մասին խոսեց նաև Միքայել Մինասյանը: Մարդ-առասպել, որը նախկին իշխանության օրոք ուներ հսկայական ազդեցություն հայոց քաղաքական ու մեդիա դաշտի վրա: Չար լեզուների պնդմամբ՝ նրան էին պատկանում կամ շարունակում են պատկանել բազմաթիվ գործիքներ, որոնց կիրառմամբ հասարակությունը հասել է այս հանգրվանին:

Նորին մեծություն մեդիայի գորշ կարդինալը (հետայսու նրան կանվանենք այսպես) վերահսկում էր կամ գուցե՝ է: Հոդվածը գեղեցիկ էր ու արդարացի, եթե չիմանայինք, թե ով է հեղինակը: Հեղինակի գործոնը փոխում է իրերի ուղին ու բուն էությունը: Գորշ կարդինալն ապրում է զարմանքների շարք. նա զարմանում է, որ կանայք հայհոյում են:

Զարմանալու ոչինչ չկա: Կանայք նոր չեն հայհոյում: Կանայք հայհոյում էին 2008 թվականի ընտրություններին, իմ աչքի առաջ, ընդդիմության թեկնածուի վստահված անձանց: Ոչ միայն հայհոյում էին, այլ նաև կատարյալ լպիրշությունն ընդգծելու համար Սերժ Սարգսյան քվեարկած քվեն քսում էին կրծքերին:

Գեղարվեստական զեղում չէ: Իրականության ուղղակի փոխանցումն է: Կանայք հայհոյում էին Ծածկած շուկայի մոտ ակցիա անող ակտիվիստներին, ընդդիմության թեկնածուներին: Այո՛, իշխանությանը պաշտպանելիս կանայք հայհոյել են բոլոր ընտրություններին: Պարզապես նրանք սոցկայքերից օգտվելու հմտություն չունեին, ուստի դա չէր հասնում ձեր նուրբ լսելիքին:

Ոչ միայն հայհոյում էին, այլ նաև գիշատիչ բորենիների ու անգղերի նման պատրաստ էին եղունգները խրել ցանկացած մեկի մսի մեջ, որպեսզի տուն տանեին օրվա թուլափայը ու երկիրը ևս հինգ տարի գլորեին Հադեսի թագավորության խորխորատները: Եվ դա անում էին ոչ միայն կանայք:

Հայհոյանքի մշակույթը վաղուց է մեզանում սահմանված, դա մեկ օրում առաջացող երևույթ չէ: Իսկ այդ մթնոլորտի կերտման գործում հոդվածի հեղինակն ունի իր անուրանալի դերը և նշանակությունը:

Գորշ կարդինալը նաև արձանագրում է, որ հասարակությունը բաժանված է բաժանարար գծերի: Սահման, Արցախ, սահմանում Ադրբեջան, ներքին թշնամի: Սիմվոլիկ է և հուզական: Հասարակության նուրբ լարերի վրա խաղացող: Արդյունավետ միջոց է մանիպուլյացիայի: Մեթոդ, որը երբեք չեն վարանել կիրառել նախկինները՝ ցանկացած ներքին լարման դեպքում: Իրենց թալանող, կեղեքող, հանրային բարիքը մսխող իշխանությանը սպառնացող ցանկացած թույլ առկայծման դեպքում:

Հասարակությունը դո՛ւք եք բաժանել զիջողների ու թշնամիների, հայրենասերների ու դավաճանների: Դատարկ դաշտում ստեղծված կեղծ բովանդակության միջոցով հանրությանը կերակրելն է մեզ հասցրել այս հանգրվանին:

Հոդվածագիրը պնդում է, որ հասարակությունը բևեռացած է, հանրային գնահատականները՝ ծայրահեղացված։ Ու զարգացնում է կուռ միտքը, առաջին հայացքից մարգարեական սրտացավությամբ և Օգոստոս Երանելու բարեպաշտությամբ՝ մեր երկրում ընդդիմությունը պետք է լինի բանտում կամ ծախու։

Այո՛, հարգելի՛ս, ձեր իշխանության օրոք էր ներդրված հաճախորդների ու գրպանային գրչակների համակարգը: Դա ես չեմ ասել, դա ասել է Սարգսյանը: Այդ նույն հաճախորդները կամ դիմազուրկ ֆավորիտները հետո հանգրվանեցին համապատասխան անցքերում: Թերևս նրանց լավ կբնութագրեր հանգուցյալի խոսքը՝ ինչքան կոխում են, էնքան… Այստեղ բաց ենք թողել մի բառ, որը սովորական առօրյայում կապված է շաքարաքլորի հետ: Իսկ նրանք, ովքեր իրական ընդդիմադիր էին, խոր թաքնված էին զնդաններում կամ հալածվելով դարձան սնանկ, բայց ոչ մտքով, այլ՝ նյութապես:

Այո՛, հասարակությունն ունի իրավունք ատելու օլիգարխին: Բառն ինքնին ենթադրում է անազնիվ ճանապարհով հարստացում: Հանրային բարիքի շորթում, յուրացում: Մեղավորներ փնտրել պետք չէ: Նրանց վաղուց նկարագրել է հին աշխարհի հայտնի գործիչը՝ Համմուրաբին, երբ օրենքներ էր ստեղծում: Դաժան, բայց կիրառելի նույնիսկ մեր օրերում: Շաբլոն է, բայց թող լինի: Իշխանությունները և նրանց հովանավորյալ օլիգարխներն են մեղավոր եղել Հայաստանում ծայրահեղ աղքատության, սոված երեխաների, անօթևանների, նյութական հողի վրա ինքնասպանների համար:

Եվ վերջում՝ ապրենք համերա՞շխ: Իհարկե՛ ապրենք: Բայց նախապայման ունեմ: Տանք նախորդների քաղաքական, պատմական և իրավական գնահատականը ու շարունակենք:

Մեռնող աստվածներից քչերը հառնելու հատկություն ունեն:

Հ. Գ. Խրամատից դուրս գալու համար հարկ է, որ այնտեղ հայտնվես: Իսկ եթե երկրիդ ներքին դաշտին ես վերաբերվում որպես խրամատափոր տարածք, ապա բոլոր հաջորդ մտքերդ՝ համերաշխության մասին, դառնում են մերկապարանոց:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ովքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըՔրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ»«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավՏուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ»ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրըՍև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալՀայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան
Ամենադիտված