Նոր Գեղիում երեխաները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Հասարակություն
Կոտայքի մարզի Նոր գեղի համայնքում այսօր՝ հունիսի 16-ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ուսանողական 8-րդ հանրակացարանային շենքի բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու:
Բնակիչներն ասել են, որ բակը ծառայում է որպես երեխաների համար խաղահրապարակ և դիմել են Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի նա իր հսկողության տակ վերցնի այս խնդիրը:
Ըստ աղբյուրի՝ բակում հավաքված երեխաներն էլ վանկարկում էին՝ «Մենք ուզում են խաղահրապարակ», «Մենք ուզում են ֆուտբոլի դաշտ»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)