Ֆուտբոլային աստղերը բարեգործական խաղի (տեսանյութ)
Տեսանյութեր
Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում բարեգործական ֆուտբոլային խաղ է կայացել Անգլիայի հավաքականի և Աշխարհի հավաքականի միջև:
Անգլիայի հավաքականի կազմում խաղացել են Ջեյմի Կարագերը, Մայքլ Օուենը, Գլեն Ջոնսոնը, վազորդ Մո Ֆարան և այլք: Աշխարհի հավաքականի կազմում խաղացել են Ժուլիո Սեզարը, Ռիկարդո Կառվալյուն, Ռոբերտո Կարլսոը, Դիդյե Դրոգբան, Էրիկ Կանտոնան, վազորդ Ուսեյն Բոլտը, դերասան Ջեյմս Մակեվոյը և այլք:
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է 2:2 հաշվով. գոլերից մեկը խփել է Ուսեյն Բոլտը: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ուժեղ է գտնվել աշխարհի հավաքականը:
Լուսանկարը` REUTERS


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)