Արզումանյանի բնակիչները գիշեր թե ցերեկ դրսում են անցկացնում, որովհետև տան պատերը ճտճտում են․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)
ՔաղաքականԵրևանի ավագանին այսօր՝ հունիսի 17-ին, արտահերթ նիստ է հրավիրել:
Նիստի օրակարգում 5 հարց կա, որոնցից մեկը վերաբերում է մայրաքաղաքի աղբահանությանն ու սանիտարական վիճակին: Նիստի սկզբում «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց․ «Հրատապությունից ելնելով, ուզում եմ խոսել և Արզումանյան 10-ի հետ կապված և մի փոքր առաջարկ անել։ Ինչպես գիտեք, Արզումանյան 10-ը ավելի կատաստրոֆիկ վիճակում է, քան Արցախի փողոցի շենքերը, որովհետև ի տարբերություն Արցախի փողոցի շենքերի, Արզումանյանի շենքերը նույնիսկ հիմք չունեն և բնակիչները գիշեր թե ցերեկ փորձում են դրսում անցկացնել՝ տուն չմտնելու համար, որովհետև պատերը ճտճտում են։ Առաջարկում եմ պահուստային ֆոնդից գումար տրամադրել այդ բնակիչներին, որպեսզի նրանք վարձով բնակարան գտնեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)