«Բարսելոնա»-ն չի բանակցում Գրիզմանի հետ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնա»-ն բանակցություններ չի տանում Ֆրանսիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի հետ: Այս մասին փաստել է «Բարսելոնա»-ի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն.
«Միշտ էլ ասել ենք, որ նրա հետ կապի դուրս չենք եկել: Ոչ մի բանակցություն չի եղել: Առաջիկա օրերին կհետևենք, թե ինչ է կատարվելու տրանսֆերային շուկայում»,-ասել է ակումբի նախագահը:
Անտուան Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկո»-ի կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 48 խաղի և խփել է 10 գնդակ` կատարելով նույնքան արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան