Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին 

Ինչի մասին է ազդարարում Սասուն Միքայելյանի դուրս մնալը՝ ՔՊ վարչությունից

Քաղաքական

Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովն էր: Առաջադրված 51 թեկնածուներից, առավել ձայն հավաքած 21-ն ընտրվել են վարչության անդամներ: ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։

«Ակնհայտ է, որ Պապիկյանը ՔՊ-ի լավագույն աշխատող կադրերից է։ Ուղղակի ինձ համար անհասկանալի է, որ լինելով աշխատող, արդյունավետ պետական պաշտոնյա՝ ինչպես է համատեղելու կուսակցական գործունեությունը։ Դա նշանակում է՝ պարտականություններն ավելանում են և նույնիսկ ամենաարդյունավետ աշխատող մարդը դժվարությամբ կկարողանա 2-ը համատեղել»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին։          

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի՝ վարչության անդամ չընտրվելուն, Սեդրակյանը նշեց, որ նրա դուրսբերումը վարչության կազմից՝ ենթադրում է, որ թե՛ Արցախի պայքարի հետ, թե՛ հին ժառանգության հետ կապվող քաղաքացիական պայմանագրի միակ թելը կտրվեց․ «Դա քաղաքական հայտ է և այդ անհատի դուրսբերումը ՔՊ-ից՝ ազդարարում է որոշակի բաների մասին։ Լավ է, թե վատ, չեմ կարող ասել, բայց Սասուն Միքայելյանի ոչ այնքան համաչափ քաղաքական հայտարարություններով պայմանավորված, երբ ասել էր՝ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղյան շարժումը, որը բացահայտ սխալ հայտարարություն էր, կարող ենք որակել դրական փոփոխություն»,- ասաց նա։ 

Նշենք, որ Սասուն Միքայելյանն անգամ վարչության անդամ չընտրվեց, ինչը շատերը կապում են մի շարք հանգամանքներով՝ թե՛ Կոտայքի մարզպետի հետ լարված հարաբերություններով, թե՛ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուին չաջակցելով; Պատճառ կարող էր դառնալ նաև այն, որ նա չէր կարող միաժամանակ ղեկավարել ՔՊ-ն և ԵԿՄ-ն։

«Ճիշտ է՝ համագումարին հայտարարություն եղավ, որ քաղաքական գործընթացն այլևս կարևոր չէ 21-րդ դարում, բայց արևը միշտ ծագելու է արևելքում, միշտ մայր է մտնելու արևմուտքում, իսկ քաղաքական գործընթացն էլ ունի պլանաչափ բաղկացուցիչներ։ Այո՛, 88% ստացած քաղաքական ուժը օրենքով չպետք է պարտվեր տեղական ընտրություններում, որովհետև շատ քիչ ժամանակային ընթացք է անցել ջախջախիչ հաղթանակից մինչև ներկայիս պարտությունը, և մեղավորները պետք է  պատժվեին, բայց կա նաև 2-րդ հարցը՝ արդյո՞ք Սասուն Միքայելյանի և մարզպետի լարված հարաբերություններն էին պատճառը։ Կան բազմաթիվ իզմեր, որոնք պետք էր քննության առնել՝ արդյո՞ք ՔՊ թեկնածուն տեղական համայնքի համար ընդունված դեմք էր, արդյոք դա տեղական պարտությո՞ւն էր, թե՞ ընդհանուր կուսակցական թիմի թերացումների արձագանքն էր»,- նշեց նա, հավելելով, որ պետք է հաշվի առնել նաև, որ Նիկոլ Փաշինյանի մոգական անունը տեղական ռակուրսում նախկին ուժգնությամբ չի աշխատում։ 

Քաղաքական վերլուծաբանը չհամաձայնեց վարկածի հետ, թե Սասուն Միքայելյանը չընտրվեց, քանի որ չէր կարող միաժամանակ ղեկավարել ՔՊ-ն և ԵԿՄ-ն․ «Իսկ Պապիկյանը կարողանո՞ւմ է կառավարական պաշտոն ունենալ և կուսակցություն ղեկավարել։ Ես համարում եմ, որ Սասուն Միքայելյանի քաղաքական կեցվածքը որոշակի խնդրահարույց բաներ էր առաջացնում, բայց դա նաև նրանից է, որ կուսակցության մեջ հստակ պետք է լինի քաղաքական գիծ և պատրաստի քաղաքական տեքստեր, որը ևս մտնում է կուսակցության կողմից չսիրված իզմերի մշակույթի մեջ»,- ասաց Սեդրակյանը։ 

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մի քանի ձայնով զիջել էր վարչության անդամ ընտրված՝ 21-րդ տեղը զբաղեցնող Էդուարդ Աղաջանյանին և չէր ընդգրկվել ՔՊ վարչության կազմում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ
Ամենադիտված